Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում նշում է Եվրամիության հետ իր մերձեցման նորմերի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնների միջև հակասությունները։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ես պատրաստվում եմ նամակ ստորագրել իմ գործընկեր Մհեր Հերբերտովիչին (ՀՀ փոխվարչապետ Գրիգորյան - ՏԱՍՍ-ի նշում) այն մասին, որ մեր կարծիքով այս գործողությունները (ԵՄ-ի հետ մերձեցման նորմերը - ՏԱՍՍ-ի նշում) հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին», - ասել է Օվերչուկը։
«Համապատասխանաբար, մենք կքննարկենք համապատասխան միջոցառումներ կիրառելու հարցը», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հոմպլեքս»-ը սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին: Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը:
Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված: Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը: Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից:
Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում այն մասին, որ Երևանի՝ Եվրամիությանը մերձենալու նորմերը հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։
«Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում Եվրամիությանը մերձենալու նրա նոր նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների հակասության մասին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական «Եվրաքվե» նախաձեռնության կողմից։
Դրանից հետո ՌԴ մի խումբ պաշտոնյաներ հայտարարել են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի են, և Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։
Իրանի իշխանությունները երկարաձգել են երկրի արևմտյան, հարավային և հյուսիսային մասերով ավիաչվերթերի արգելքը մինչև հունիսի 28-ի Երևանի ժամանակով 14:30-ը:
Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի իշխանությունները վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին, մասնավորապես՝ Դնեպրի մոտ գտնվող Սամարա քաղաքի վրա։
Այս մասին հաղորդում է Украинская правда-ն։
Հրետանային կրակոցների հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 23 մարդ։
Հոգևորականները շարժվում են դեպի Երևան։ Նրանց հետ է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, որին ձերբակալելու որոշում է կայացրել Քննչական կոմիտեն։
Լրագրողը Սրբազանին հայտնեց Էդմոն Մարուքյանի գրառման մասին, ըստ որի՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
«Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»,– արձագանքեց Միքայել Սրբազանը։
«Դեռ կալանավոր չեք»,– նշեց լրագրողն, ինչին ի պատասխան Աջապահյանն ասաց․ «Կլինեմ»:
Նշենք, որ ի վերջո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենա, որպեսզի հասնի Երևան` քննչական կոմիտե:
ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհներն իրանական միջուկային օբյեկտների վրա անդառնալի հարված են հասցրել միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Այս մասին գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ տեսակապով հանդես գալով ԵԱՏՄ գագաթնաժողովում։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք գտնվում են ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) լիակատար վերահսկողության տակ, բոլոր միջազգային կանոնների կոպիտ խախտում է և անդառնալի հարված է հասցնում միջուկային զենքի չտարածման ռեժիմի կարգավիճակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կողմից», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ եթե Իսրայելի գրոհներն անպատասխան մնային, ապա դա մասշտաբային հակամարտությամբ կսպառնար տարածաշրջանին։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 384.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.23 դրամ (նվազել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383.5 դրամով, վաճառվում է 387-388 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-445 դրամով, վաճառվում է 454-458 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.85 դրամով, վաճառվում է 4.97-5.11 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 449 դրամով:
Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ոտքով շարժվեց դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։
Քաղաքացիները թույլ էին տալիս, որ նա ինքնակամ ներկայանա Քննչական կոմիտե։
Նրանք փակել էին Մայր Աթոռի դարպասները և փորձում էին կրկին Միքայել Սրբազանին ուղեկցել Վեհարան։
Սակայն Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Քննչական կոմիտե։
Եկեղեցու զանգերը հնչեցին, տրիգերը կա, ժողովուրդը հավաքվել է: Ինձանից սկսած բոլորս մի կողմ ենք թողել մեր քաղաքական նախասիրությունները: Չկա և չի կարող լինել անհատական, խմբային, կուսակցական շահ: Այս մասին գրել է «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը:
«Մենք ուզում ենք համազգային համախմբում և սպասում ենք քաղաքական էլիտայի խոսքին: Հարգելի ընդդիմություն, մենակ մի թողեք ժողովրդին: Խնդրում եմ, խոնարհվում եմ, աղաչում եմ վերցրեք քաղաքական պատասխանատվությունը միացեք անվստահության գործընթացին, կամ սկսեք այլ գործընթաց ձեր նախընտրած թեկնածուով: Կարևորը օր առաջ սրանցից ազատվելն է:
Սպասում ենք…»,-գրել է նա: