Ժամը 16։00-ի դրությամբ, այն բանից հետո, երբ քաղաքացիները հերթական անգամ թույլ չտվեցին Միքայել Սրբազանին ինքնակամ ներկայանալ Քննչական կմոիտե և ստիպեցին նրանբ վերադառնալ Վեհառատ, Հայր Ասողիկ Կարապետյանը դուրս եկավ Վեհարանից և քաղաքացիներին կոչ արեց միասին երթով շարժվել դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։
Էստ էությանն, հոգևորականներն այս կերպ որոշել են հանդարտեցնել Մյար Աթոռում հավաքված քաղաքացիներին, և հնարավորություն տալ Միքայել Սրբազանին ներկայանալ Քննչական կոմիտե։
Քաղաքացիների մի մասը, սակայն, դեմ է այս որոշմանը, և հայտարարեցին, որ իրենք չեն հեռանալու Վեհարանի տարածքից։
Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։
Ժամեր առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանին։
Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողներին հայտարարեց, որ քիչ հետո փաստաբանի հետ կգնա և կներկայանա Քննչական կոմիտե։
«Իրենք հասկացել են և նահանջել են, դրա համար ավելորդ է թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և երկրորդ անգամ պղծեն Մայր Աթոռի հոգապարար, հոգևոր մթնոլորտը։
Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բարցարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, խուսափել, ասածներիցս էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել։ Խնդրանքս է՝ նստեմ մեքենան և փաստաբանի հետ Քննչական կոմիտե գնամ, ներկայանամ», -ասաց նա։
Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը փաստաբանների հետ գնալ քննչական կոմիտե։
Նրանք ամուր օղակ էին կազմել և շրջապատել Միքայել Սրբազանի մեքենան։
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։
Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը:
Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։
Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»։
Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբան Արա Զոհրաբյանի հետ դուրս եկավ Մայր Աթոռից։ Դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։
Արա Զոհրաբյանը, մասնավորապես, նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ որոշվել էր, որ այսօր Քահանայաց ժողով պետք է տեղի ունենա Մայր Աթոռում, եւ երբ ասօր ԱԱԾ–ականները եկել են, որ ձերբակալեն Միքայել Սրբազանին, իրենց առաջարկվել է չխոչընդոտել ժողովի աշխատանքը, որից հետո նա կներկայանա ՔԿ։
«Միքայել Սրբազանը համաձայնել է ներկայանալ ՔԿ, սակայն հոգեւորականներին երբ պարզաբանումներ է տվել, իրավապահների մեծ ուժեր են հավաքվել եւ Սրբազանին Մայր Աթոռի տարածքից ձերբակալելու գործողություն առաջացրել է ներկաների վրդովմունքը։
Շատ լավ է, որ բախումներ չեղան։ Ի վերջո, ոստիկանության եւ ԱԱԾ ուժերը նահանջեցին։ Հիմա Միքայել Սրբազանը եւ փաստաբանների խումբը մեկնում ենք ՔԿ ներկայանալու եւ քրեադատավարական գործողություններին մասնակցելու»,–ասաց նա։
Հեյլի Բիբերը ներկայացրել է իր Rhode Beauty ապրանքանիշի նոր արշավը և ցուցադրել սադրիչ լողափնյա կերպար։ 28-ամյա մոդելը լուսանկարներում հայտնվել է կարճ սպիտակ մարզաշապիկով՝ ցածր դեկոլտեով, որը կրում է սպիտակ բիկինիի վրայից՝ ցուցադրելով իր արևայրուքով մաշկը և տոնուսավորված կազմվածքը։
Instagram Stories-ում և Rhode-ի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներում Հեյլին լողափում կեցվածք է ընդունել Mid Day Glaze սփրեյի հսկայական տարբերակի կողքին։ Նրա մազերը հավաքված են, իսկ դիմահարդարումը արված է բնական, «արևոտ» ոճով։ Լուսանկարի մակագրությունը լակոնիկ է հնչում՝ mist by the beach («սփրեյ ծովի մոտ»):
Մոդելը և 10 ամսական Ջեք Բլու Բիբերի մայրը շարունակում է ակտիվորեն զարգացնել իր սեփական ապրանքանիշը՝ չնայած անձնական կյանքի դժվարություններին: Us Weekly-ի տվյալներով՝ Հեյլին այժմ անում է ամեն ինչ, որպեսզի իր ընտանիքը միասնական պահի՝ Ջասթին Բիբերի անկայուն վարքագծի պայմաններում: «Նրա համար հիմա շատ դժվար է. նա դժվար ժամանակներ է ապրում, և դա իսկապես ազդում է Հեյլիի վրա», - ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: «Ընտանեկան խնդիրները ստվերում են նրա մասնագիտական հաջողությունները»:
Մեկ այլ աղբյուր հավելել է, որ զույգի հարաբերությունները «սովորականից ավելի վերելքներ և վայրէջքներ են ունեցել», և որ վերջին մեկ ամսվա ընթացքում «իրավիճակը հատկապես լարված է եղել»: Աղբյուրի խոսքով՝ Հեյլին շատ է անհանգստանում իր ամուսնու համար, հատկապես հաշվի առնելով, որ նրանք տանը փոքր երեխա ունեն: «Նա երկար ժամանակ չէր տեսել Ջասթինին այսքան ընկճված, և դա անհանգստացնող է», - հավելել է աղբյուրը:
Մինչ երկրպագուները շարունակում են քննարկել երգչի տարօրինակ գրառումները սոցիալական ցանցերում, լուրեր են շրջանառվում, որ Հեյլին նյարդայնացած է նրա «անկանխատեսելի» կատակներից։ Սակայն, ընտանիքին մոտ կանգնած մարդկանց խոսքով, նա դեռևս դա ընդունում է որպես շոու-բիզնեսի և իրենց համատեղ կյանքի իրականության մաս. «Նա հասկանում է, թե ում հետ է կապել իր ճակատագիրը, և սա ոլորտի մի մասն է»։
Հնարավորության դեպքում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում նախագահի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ «Նույնիսկ նման լարված իրավիճակում ես հանդիպել եմ Արտաքին գործերի նախարարության և լիազորված կառույցների ներկայացուցիչների հետ՝ այցի պլանավորման հարցը քննարկելու համար։
Մենք փոխանակեցինք փաստաթղթերի ցանկ, որոնք կարող են ստորագրվել նախագահի այցի ընթացքում։
Մենք նաև ներկայումս քննարկում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են նախագահի այցի շրջանակներում։
Հնարավորության դեպքում, այցը կկազմակերպվի ամռան ընթացքում։
Անկախ նրանից՝ պատերազմ է, թե ոչ, կյանքը շարունակվում է», - ասաց նա։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ–ն։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ կապակցությամբ 2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»։
Ժամը 13։40–ի սահմաններում Մայր Աթոռի դարպասները կրկին փակվեցին։ Տարածքում քաղաքացիների թիվը գնալով ավելանում է։ Մայր Աթոռի տարածքում մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ կան։ Քաղաքացիների ու նրանց միջև պարբերաբար հրմշտոց ու քաշքշուկ է սկսվում։ Քաղաքացիներն ամոթանք են տալիս իրավապահներին՝ իշխանությունների ապօրինի հրամանները կատարելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Միքայել Սրբազանն ինքնակամ դուրս եկավ Վեհարանից և փորձեց իրավապահների մեքենան նստել, սակայն Մայր Աթոռում հավաքված քաղաքացիները իրավապահներին թույլ չտվեցին նրան բերման ենթարկել։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն մեծաթիվ ուժերով Մայր Աթոռ է եկել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Մինչեւ այդ առավոտյան Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն էր իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։