Live24
Մայիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

Մեր ժողովուրդը կարողացավ պայքարի արդյունքում հասնել իր նպատակին, ստեղծվեց Արցախի Հանրապետությունը, մեր հայրենիքի մի հատվածն ազատագրվեց, ցավոք սրտի հետագա զարգացումները բերեցին նրան, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով արցախահայությունը բռնատեղահանվեց և հիմնական մասը ապրում է Հայաստանի տարածքում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։

«Իմ կարծիքով ամեն ինչ վերջացած չէ, որովհետև անընդհատ աշխարհը փոխվում է: Իմ կարծիքով, ներկայումս երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում այս վերջին տարիներին: Աշխարհի վերաձևում է կատարվում, ուժային կենտրոնների և կողմից նոր աշխարհակարգ է ձևավորվում, և այդ աշխարհակարգում թե՛ Հայաստանի Հանրապետությունը և թե՛ հայ ժողովուրդը, և ինչու չէ նաև Արցախի Հանրապետությունը, որը, ըստ էության, այսօր ֆիզիկապես չկա, բայց համենայնդեպս մնալու, ապրելու կամքը, կարծում եմ՝ ժողովրդի մեջ կա և պետք է մենք հնարավորինս այդ իրավիճակի մեջ փորձենք մեր ազգային շահը տեսնել, որտեղ է և հետամուտ լինել այդ շահի իրականացմանը։

Այսինքն, թե միջազգային ատյաններում, տարբեր դաշնակից պետությունների, թե մեր ժողովրդի ներուժի այդպես միավորմամբ, կարծում եմ, որ հնարավոր է ինչ-որ մի բանի հասնել։ Իհարկե, ասել, որ դա վաղն է լինելու կամ մյուս օրն է լինելու, կարծում եմ՝ նման ձևով չպետք է հարցին մոտենալ, այլ պարզապես պետք է ձգտել փորձել, որովհետև ոչ մի ազատություն, առավել ևս պետականություն ունենալը այդքան էլ այդպես հեշտ գործ չի, հեշտ չի տրվում: Իհարկե, այսօր արցախահայությունը ծանր իրավիճակի մեջ է, թե՛ հոգեկան, թե՛ ընդհանուր առմամբ, բայց կարծում եմ, որ այս փորձության միջով էլ կանցնենք»,- ընդգծեց Բալայանը:

ԱՄՆ Արիզոնա նահանգի հարավում 2 փոքր ինքնաթիռ է բախվել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, հայտնում է golosameriki.com-ը:

Ըստ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի՝ Cessna 172 և Lancair 360 MK II ինքնաթիռներից յուրաքանչյուրում եղել է 2 մարդ: Բախումից հետո Cessna 172-ը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել, իսկ Lancair 360 MK II-ը թռիչքուղու մոտ ընկել է գետնին և բռնկվել։ 

Զոհվածներից երկուսը եղել են նույն ինքնաթիռում։

Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին երևացել է Նեո ընձառյուծը։ Հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան Microsoft ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին քվանտային չիպի՝ Majorana 1-ի ստեղծման մասին: Այն աշխատում է նոր Topological Core ճարտարապետությամբ: Այս մշակումը ճանապարհ է հարթում արդեն առաջիկա տարիներին քվանտային համակարգիչների ստեղծման համար, որոնք կարող են լուծել բարդ արդյունաբերական խնդիրներ, գրում է ixbt.com կայքը:

Majorana 1-ի հիմնական առանձնահատկությունն աշխարհում առաջին տեղահաղորդիչի օգտագործումն է. սա նորարարական նյութ է, որը թույլ է տալիս դիտարկել և վերահսկել Majorana-ի մասնիկները՝ ստեղծելու ավելի հուսալի և մասշտաբային կիուբիթներ՝ քվանտային համակարգիչների կառուցման բլոկները:

Majorana 1-ի նոր ճարտարապետությունը հնարավորություն է տալիս մեկ միլիոն կիուբիթ հավաքել ձեռքի ափի մեջ տեղավորվող մեկ չիպի վրա:

Microsoft-ը մինչ այժմ տեղադրել է ութ տոպոլոգիական կիուբիթ Majorana 1 չիպի վրա:  Ընկերությունը նախատեսում է այն օգտագործել հետազոտություններում, որոնք ի վերջո հնարավորություն կտան ստեղծել միլիոն կիուբիթով չիպ:

Microsoft-ն ակնկալում է, որ քվանտային չիպը կհայտնվի Azure ամպի մեջ մինչև 2030 թվականը, սակայն դրա համար այն պետք է ունենա առնվազն մի քանի հարյուր կիուբիթ:

Այս բեկումը քվանտային հաշվիչների ոլորտում ընկերության մոտ երկու տասնամյակ կատարած հետազոտության արդյունքն է:

Երբ Շուշիում ձեր հարսանիքն էր, գիտեի՞ք, որ նախկինները բանակցել են, որ Արցախը լինի Ադրբեջանինը.

Հարց՝ ԱԽ քարտուղարին

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումն է: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են»,-ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը:

Գալյանը նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները՝ 2026 թվականը:

Երևանի Ավան–Առինջ թաղամասում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 23։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի տղամարդ` «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

ԲԿ–ից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված անձի մոտ գրանցվել է «սրտի կանգ»։

«Պարզել է, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն է։ Ճշտվել է նաև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին»,– ասված է հաղորդագրությունում։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

   
   
  

ԱՄՆ-ում այսուհետ ծնող կհամարվեն հայրն ու մայրը, առողջապահության նախարարությունը հստակեցրել է «սեռ» հասկացությունը, գրում է CNN-ը։

«Նախարարությունը շարունակում է Թրամփի վարչակազմի ջանքերը՝ հերքելու մարդկանց գոյությունը, որոնք նույնականացնում են իրենց որպես տրանսգենդեր, ոչ բինար կամ ինտերսեքսուալ, ինչը կտրուկ հակադրվում է Բայդենի վարչակազմի փորձերին՝ ստեղծելու ավելի ներառական քաղաքականություն առողջապահության և գիտական հետազոտությունների ոլորտում», - հաղորդում է հեռուստաալիքը:

Փաստաթուղթը հստակեցնում է «սեռ»` «իգական», «աղջիկ», «տղամարդ»` «արական» և «տղա» հասկացությունները՝ համաձայն Թրամփի հրամանի, որը վերնագրված է «Կանանց պաշտպանությունը գենդերային գաղափարախոսական ծայրահեղականությունից և դաշնային կառավարության կենսաբանական ճշմարտության վերականգնումը»։ Ավելացվում են «հայր» (տղամարդ ծնող) և «մայր» (կին ծնող) տերմինները։

Նշենք, որ արդեն երկար տարիներ Ամերիկայում հայրիկի և մայրիկի փոխարեն օգտագործվում են «ծնող 1» և «ծնող 2» տերմինները։ 2011-ին Պետդեպարտամենտը բացատրեց այդ քայլը նրանով, որ ծնողների գենդերային նույնականացումը պարզապես հնացել է: «Որդին» և «դուստրը» կորցրել են իրենց ավանդական անվանումները և դարձել պարզապես «երեխաներ»:

Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է պայմանավորված այն փոփոխություններով, որոնք տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց՝ նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել է 2020թ․ ամռանը, դրանից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նաև այդ փոփոխությունների դինամիկան նկատի ունենալով՝ որոշակի ժամանակ սպասել են, հստակեցումներ ունենալուց հետո որոշել են նոր ռազմավարություն ունենալ։

«Թե որ ուղղություններով է փոխվելու, այս պահին չենք կարող ասել։ Մինչ այս պահը խոսել ենք աշխատակարգի մասին»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կարելի է համարել, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Գրիգորյանը խոստացավ, որ ռազմավարության ձևավորման ամբողջ աշխատանքը հրապարակային է լինելու։

ՀՀ–ում թանգարանային առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուների հատուկ ցանկեր կստեղծվեն արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ դրանց պաշտպանության, տարհանման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ փետրվարի 20-ի կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ այդ նպատակով կիրառվեն լավագույն մասնագիտական միջոցները:

«Թանգարանային հավաքածուներում կան այնպիսի թանգարանային առարկաներ, որոնք ունեն առանձնակի արժեք և բացառիկ կարևորություն պատմական, գիտական, մշակութային, կրթական տեսանկյունից և դրանց պահպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից պահանջվում է առանձնահատուկ պայմանակարգերի սահմանում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման ընդունման նպատակն է ՀՀ առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ:

Ֆոտո

Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը

Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար. Պուտին

Մեքսիկական առագաստանավը, որում եղել է 277 մարդ, բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին. կան զnhեր

Մեկնարկում է մանկական գրքի փառատոնը

Երևանում հունիսի 1-13-ը կանցկացվեն համերգներ և բացօթյա միջոցառումներ նախատեսված և՛ մեծերի, և՛ փոքրերի համար

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

Ժամանակն է վերջ դնել պшտերшզմին․ Եկեք բաց չթողնենք այս հսկայական հնարավորությունը․ Ռուբիո

Կրեմլը հաստատում է. Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց

Հրազդանում փորձել են երեխայի առևանգել. Armlur.am

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

Էրդողանի և Մակրոնի «տարօրինակ» ձեռքսեղմումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. Տեսանյութ

Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը

Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար