Live24
Օգոստոսի 25, 2025
Live24

Live24

Լուրեր

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը, կեղծ կամ կասկածելի տեղեկատվություն պարունակող գրառումները նշվում են, գրում է «Դուրովի կոդը»:

Անվստահելի հրապարակումների տակ հայտնվում է առանձնացված հատված՝ Telegram-ի պարզաբանումներով։ Այս գործառույթի հնարավոր հայտնվելու մասին խոսվում էր մեկ տարի առաջ։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին, որ Հայաստանում «Տաշիր պիցցա»-ի տասը կետ շարունակում է փակ մնալ հայտնաբերված խախտումների պատճառով։ 

Ավելի վաղ կասեցվել էր 32 պիցցերիաներից 12-ի գործունեությունը, սակայն երկու կետ արդեն վերաբացվել է։ Տեսչության տվյալներով՝ խախտումներ են հայտնաբերվել նաև 18 այլ պիցցերիաներում, սակայն դրանք փակելու անհրաժեշտություն չկա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ 

«Դա Հայաստանի ներքին գործն է։ Սա առաջինը։ Եվ մենք որևէ կերպ չենք ցանկանում միջամտել այդ ներքին գործերին։ Անշուշտ, Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է։ Եվ եկեք չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են հետևում այս իրադարձություններին։ Շատերը, իհարկե, չեն ընդունում այն, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ուստի, այո, մենք հետևում ենք, բայց դա Հայաստանի ներքին գործն է»,- ասել է նա ռուսաստանցի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

Եկեղեցուց հեղափոխություն են ակնկալում առաջին հերթին նրանք, ովքեր իրենք են պարտավոր առաջնորդել քաղաքական գործընթացները։

Գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Քանի օր է շատ ընկերներ ու նույնիսկ անծանոթ մարդիկ ինձ Հայր Ասողիկի այս կամ այն գրառման հղումներն են ուղարկում՝ շատերը խնդրելով կարծիք ասեմ, շատերը զարմացած, շատերն էլ՝ պարզապես վրդովված։

Ի՞նչ խոսք՝ այնպես չէ, թե ես հաճույքով եմ կարդում նրա գրառումները կամ արդարացնում նրա՝ հաճախ բարեվարքության սահմաններն անցնող ձևակերպումները, բայց հասկանում եմ, թե ինչ է ուզում և ինչու է այդպես վարվում։ Առաջարկում եմ հանգիստ թողնենք Հայր Սուրբին ու ոչ միայն նրան…

Նաև Եկեղեցուն։ Հասկանում եմ՝ ասվածս կարող է հիմա և ճիշտ չընկալվել, բայց ինձ թվում է կոնցեպտուալ մեծ սխալ կա, որից ես ինքս էլ, ցավոք, չեմ կարողացել խուսափել։ Մենք բոլորս ուզում ենք, որպեսզի տարբեր իրադարձություններին եկեղեցին արձագանքի այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Հայտարարում ենք, որ եկեղեցին մենք ենք ու սկսում վարքագիծ թելադրել։

Այս առումով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրինակը շատ լավն է։ Քաղաքական միևնույն շրջանակը՝ ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում։ Այսպես, երկու օր առաջ Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս… Կրքերը հատկապես թեժացան, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ միացել է (անկեղծ՝ դեռ չգիտեմ, թե ինչպես) Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու էն մյուսի Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենթի գործընթաց սկսլեու հիպոթետիկ նախաձեռնությանը։ Մի երկու ժամ համացանցում էյֆորիա էր, հետո Միքայել Սրբազանը պահանջեց իր անունը ՉՇԱՀԱՐԿԵԼ վարչապետի թեկնածուների անունների շարքում ու վերջ։ Մի քանի ժամ անց Սրբազանը դարձավ փոշմանող ու «զադնի դնող»։

Հիմա էլ ամբողջ ցանցը քննարկում է, թե իվերջո ինչ եղավ հունիսի 27-ին Մայր Աթոռում՝ Վեհափառ Հայրապետը հանձնե՞ց Միքայել Սրբազանին, թե՞ Սրբազանն ինքը հանձնվեց, թե՞ Արա Զոհրաբյանն ու Արման Թաթոյանը սաղ արեցի՞ն, թե՞ տակից էլի ինչ-որ բան եղավ և այլն, և այլն։

Ինչու՞ են պետք այս բոլոր քննարկումները։ Իմ կարծիքով մի պարզ պատճառով, որովհետև համազգային ամոթի այս կեղտոտ իրողությունից բոլորը փորձում են մաքուր դուրս գալ՝ մեղքը գցելով դիմացինի վրա։ Դրա համար էլ եկեղեցուց հեղափոխություն են ակնկալում առաջին հերթին նրանք, ովքեր իրենք են պարտավոր առաջնորդել քաղաքական գործընթացները։

Անպտուղ և ոչ մի տեղ չտանող քննարկումների մեջ ենք։ Բագրատ Սրբազանը ժամանակին շատ էր ասում, որ իր փողոցում լինելը քաղաքական ուժերի ամոթն է։ Ճիշտ է ասում։ Նրա բանտախցում լինելն արդեն ամենքիս ամոթն է՝ ամեն հայի առանձին-առանձին վերցրած։ Միքայել Սրբազանինը նույնպես, որքան էլ ինձ համար ընդունելի չլինեն նրա մոտեցումները։ Եվ ամոթի այս շղթան պատռելու միայն մեկ ձև կա՝ քաղաքական ուժերը պետք է զբաղվենք քաղաքականությամբ իսկ եկեղեցին՝ Աստծո խոսքը քարոզելով։ Ընդամենը»։

Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ազգային պատկանելիության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողությունները և այն, որ ընդհանուր առմամբ վերջին շրջանում նման դեպքերը ստացել են համակարգված բնույթ, Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով Ադրբեջանում նախատեսված մշակութային միջոցառումները, ներառյալ համերգները, փառատոնները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են։

Այդ միջոցառումների տոմսեր գնած քաղաքացիները տոմսերը վերադարձնելու համար կարող են դիմել համապատասխան վաճառակետեր և առցանց հարթակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է ԽՍՀՄ-ում հակաալկոհոլային արշավի ժամանակների հիշողությունները և զուգահեռներ է անցկացնում նորագույն պատմության իրադարձությունների հետ։

Կարո՞ղ է արդյոք մերօրյա Հայաստանում որևէ բարձրաստիճան անձ «ոչ» ասել երկրի ղեկավարին կամ գոնե կասկած հայտնել կայացվող այս կամ այն որոշման վերաբերյալ: Չի կարող։

Հայաստան, ութսունականների վերջ: Սյունեցիները և, առաջին հերթին, Քարահունջ գյուղի բնակիչները շփոթված ու հուսահատված են։ Շրջանի ղեկավարների դռների մոտ մարդիկ են հավաքված, թթենիների բներին սև ժապավեններ են կապված։ Ի՞նչ առիթով է սուգը:

Գորբաչովը «չոր օրենք» է հայտարարել, կացիններն արդեն իջել են Մոլդովայի, Կովկասի, Ղրիմի հռչակավոր խաղողի այգիների վրա, օր-օրի հրամանի են սպասում Սյունիքի հազարավոր տնային տնտեսություններին հիմնական եկամուտ բերող ծառերը՝ թթենին հատելու մասին։ Տարիներով, տասնամյակներ, սերնդեսերունդ այդ ծառի պտուղներից են քաշել հայտնի թթի օղին, և հանկարծ՝ չի կարելի: Նույնն է, ինչ օրը ցերեկով դնես ու արգելես բանանը Աֆրիկայում կամ Մարոկկոյում նարինջը օրենքից դուրս հայտարարես: Կստացվի՞։ Երբեք։ Չստացվեց նաև ԽՍՀՄ-ում։

Ամբողջական պատկերի համար․ քչերն են հիշում, որ Գորբաչովն առաջինը չէր, որ «չոր օրենք» հայտարարեց ԽՍՀՄ-ում։ Հակաալկոհոլային արշավների երկրի քաղաքացիները բախվել էին 1929-ին, 1958-ին, 1972-ին, էլ չասած, որ զանգվածային հարբեցողության դեմ պայքարի առաջին փորձերը դեռ Նիկոլայ 2-րդ ցարն էր ձեռնարկել։ Սակայն ութսունականների արշավն իր ընդարձակությամբ և հիմարությամբ գերազանցեց նախորդներին։

Ով այն տարիներին ապրել է ԽՍՀՄ-ում, հիշում է․ ամբողջ հսկայական երկրում գրեթե ակնթարթորեն և քաղաքացիների համար անսպասելիորեն դադարեցին գոյություն ունենալ ալկոհոլ վաճառող խանութների ավելի քան երկու երրորդը։ Ալկոհոլ կարելի էր գնել միայն ժամը 14:00-ից մինչև 19:00-ն, և, կարծեմ, մի հոգուն երկու շշից ոչ ավելի։

Այդ տարիներին Հայաստանում ապրողները զարմանքով անբացատրելի մի բան էին նկատում․ ժամանակն ընթանում էր, օրենքը՝ խստանում, իսկ խաղողի այգիները չգիտես ինչու անձեռնմխելի էին մնում (ոչ միայն Արարատյան դաշտում), իսկ թթենիների բներից սկսեցին անհետանալ սգո ժապավենները (կրկին՝ ոչ միայն Սյունիքի մարզում)։ Ինչպե՞ս, ինչո՞ւ, ի՞նչ ձևով:

Այստեղից անցնենք գլխավորին։ Կարո՞ղ է արդյոք մերօրյա Հայաստանում որևէ բարձրաստիճան անձ «ոչ» ասել երկրի ղեկավարին կամ գոնե կասկած հայտնել կայացվող այս կամ այն որոշման վերաբերյալ: Չի կարող։ Այն ամենը, ինչ ասում է, այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատն ընդունում է ջերմորեն, հավանություն է տալիս միաձայն, ճանաչում է միակ ճշմարտություն։ Ինչպես Լենինի ուսմունքը կոմունիստների օրոք: Հարցն այն չէ, որ ցուցադրաբար առարկելով՝ սեփական կարծիքը պաշտպանող ընդդիմախոսի դիրք բռնեն, այլ հանուն գործի, որը սխալ է գնում և սխալ բանի է հանգեցնելու։

Գրասեղան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024

Իրավիճակը, երբ ստորադասները անծպտուն հնազանդվում են վերադասին, Փաշինյանի հորինածը չէ. այդպես եղել է, շատ երկրներում այսօր էլ այդպես է, բայց թե ինչի է դա հանգեցնում, նույնպես գաղտնիք չէ:

Այստեղ ես վերադառնում եմ որթատունկին ու թթենուն․ այսպես ավելի հեշտ է բացատրել, թե ով ում բարեկամն է մեր պատմության մեջ:

Եթե խոսում ենք ամենա-ամենային չհնազանդվելու կամ չլսելու մասին, ապա Նիկոլ Փաշինյանն իր նախարարներով Լեոնիդ Բրեժնևից դեռ շատ է հեռու։ Մի քայլ աջ, մի քայլ ձախ՝ պաշտոնից զրկում էին։ Եվ այնուամենայնիվ․․․

Հայաստանի առաջին դեմքը, տվյալ դեպքում՝ Կարեն Դեմիրճյանը, համարձակվեց չհնազանդվել քաղբյուրոյի ամենազոր տիրակալին, ստանձնեց հիմարությանը չենթարկվելու պատասխանատվությունը և թույլ չտվեց, որ խավարամիտների ձեռքերը հասնեն Հայաստանի խաղողին։ Ի դեպ, նկատենք, որ հանրապետության այն ժամանակվա պետական զինանշանը, բացի մեծ ու փոքր Արարատի (ներկայիս իշխանության օրոք անհետացման վտանգի տակ հայտնված) պատկերից, զարդարում էր հենց խաղողի թուփը ՝ որթատունկով ու տերևներով։ Այսպիսով, խաղողի այգիների պաշտպանությունն ինչ-որ իմաստով հատվում էր հայոց պետականության պաշտպանության հետ։

Ինչ վերաբերում է գինիներին․ խորհրդային կառավարությունը նախատեսում էր աստիճանաբար կրճատել դրանց արտադրությունը և 2000-ականների սկզբին ամբողջովին վերջ տալ գինեգործությանը: Եթե նման բան լիներ, այսօր ոչ մենք, ոչ Հայաստանի հյուրերը, ոչ գինու սիրահարները չէինք տեսնի ո՛չ «Արենի»-ն, ո՛չ «Կարասը», ո՛չ «Կատարը», էլ չենք խոսում կոնյակների մասին։

Ինչևէ, ԽՍՀՄ միանձնյա առաջնորդի հետ բացեիբաց առճակատման մեջ չմտնելով՝ Կարեն Դեմիրճյանը նրան չհնազանդվելու ռիսկին դիմեց և իր ձևով վարվեց։ Առանց աղմուկ բարձրացնելու, ներքին հրաման տվեց՝ առանձնապես ջերմեռանդություն չցուցաբերել և Հայաստանի տնտեսության ավանդական ճյուղերը հանգիստ թողնել։

Արդյո՞ք Դեմիրճյանը կարող էր դրա համար իր պաշտոնով վճարել։ Հեշտ ու հանգիստ։ Ընդ որում, հենց այդ օրերին Հայաստան էր ժամանել պարտիայի երկրորդ դեմքը, «կանաչ օձի» դեմ պայքարի ջատագով Եգոր Լիգաչևը, և իշխանությունների առաջ բարդ հարց էր դրված․ բարձրաստիճան հյուրի երթուղին այնպես գծել, որպեսզի նա չհատվի Երևանի մուտքի մոտ գտնվող կոնյակի գործարանի և Երևանի ելքի մոտ կանգնած շամպայնի գործարանի հետ, էլ չասած բազմաթիվ ռեստորանները, որտեղ կոնյակը մատուցում էին թեյի քողի տակ՝ համապատասխան բաժակներով, իսկ օղին հանքային ջրի շշերն էին լցնում։

Հատկանշական է, որ Հայաստանում ինչպես հակաալկոհոլային արշավից առաջ, այնպես էլ դրա ընթացքում գրեթե չկային հարբեցողներ, ինչպես նաև չկային սթափարաններ՝ «հաճախորդների» բացակայության պատճառով։ Հակաալկոհոլային արշավը սկսելուց հետո այդպիսի սթափարաններ ստիպված եղան շտապ կարգով բացել։ Սակայն նման հաստատություններ պահելը Հայաստանի վրա շատ թանկ էր նստում, և ներքին գործերի նախարար Եվգենի Պատալովը (կրկին ռիսկի դիմելով) սկսեց աննկատ փակել դրանք։

Այսինքն՝ Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից, Պատալովը՝ Մոսկվայի իր վերադասից՝ գեներալ Շչելոկովից և յուրաքանչյուրը, այս կամ այն կերպ, կարողացավ այնպես դասավորել, որ «և գառները ողջ լինեն, և գայլերը՝ կուշտ»։ Բայց դրա համար բարձրաստիճան ղեկավարներին ոչ միայն համարձակություն, այլև ուղեղ է պետք։

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը, որը հայտնի է որպես «Մեծ գեղեցիկ օրինագիծ», անվանել է «քաղաքական ինքնասպանություն» երկրի Հանրապետական ​​կուսակցության համար։

«Հարցումները ցույց են տալիս, որ այս օրինագիծը քաղաքական ինքնասպանություն է Հանրապետական ​​կուսակցության համար», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ կցելով հարցումների տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Թրամփի օրինագիծը կմեծացնի երկրի բյուջեի դեֆիցիտը։

Այսօր NBC-ն հաղորդել է, որ ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ մեծամասնության ձայներով հաստատել է Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը մայիսին ընդունել է Թրամփի կողմից առաջ քաշված օրինագիծը, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց նաև զգալի հարկային արտոնություններ է նախատեսում։ Արդյունքում, ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի, կաճի թե՛ բյուջեի դեֆիցիտը, թե՛ ազգային պարտքը։ Մասկը բազմիցս քննադատել է Թրամփի օրինագիծը իր գրառումներում, մասնավորապես, նախկինում նշել է, որ դրա արդյունքում Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտը կաճի մինչև 2,5 տրիլիոն դոլար, և ամերիկացի քաղաքացիները կբախվեն անտանելի պարտքի հետ։

Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` հունիսի վերջին նախատեսված այցն Ադրբեջան չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է Trend-ը։

Հաղորդվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին, որի ժամանակ ռուս իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել էին ադրբեջանցիներ։

Ինչպես նշում են գործակալության աղբյուրները, ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը չի տեսնում Օվերչուկի կամ որևէ այլ ռուս պաշտոնյայի՝ երկիր այցի նպատակահարմարությունը։

Հունիսի 27-ին ԱԴԾ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում գտնվող՝ ադրբեջանցիների տներում։ Գործողության արդյունքում սպանվել է երկու ադրբեջանցի, կան ձերբակալվածներ։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:

Ֆոտո

Ինչպե՞ս է կատարվելու մեքենաների առուվաճառքը թվային պլատֆորմում. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը

Խոշոր հրդեհ՝ Ջրվեժում

Չինական BYD-ը գործարան կհիմնի Թուրքիայում

«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ցուցանիշը

Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ պատասխան ենք մշակել․ Իրան

ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա. Էրդողան

Գազայի հատվածում պարենային իրավիճակն աղետալի է․ ՄԱԿ

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին

2 ժամ օդում մնալուց հետո Փարիզ–Երևան ինքնաթիռը վերադարձել է Փարիզ

Թրամփը ռազմավարական հարված է հասցրել Իրանին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կնքելով․ Fox News

Դոլարն ու եվրոն թանկացել են

Բաքվի «Սեդերեկ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար 24 ժամ է պահաջվել

Իսլամական համագործակցության կազմակերպությունն արտակարգ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում

Իսրայելի բանակը տանկեր և զինվորներ է կուտակել Գազայի սահմանին

Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև