Live24
Օգոստոսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Էստոնիայի կառավարությունը որոշել է անժամկետ մուտքի արգելք սահմանել Բելառուսի 273 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ERR պետական հեռուստատեսությունն ու ռադիոն՝  վկայակոչելով Էստոնիայի արդարադատության նախարարությունը։ 

«Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո գրեթե հինգ տարվա ընթացքում դրական փոփոխություններ չեն գրանցվել», - ասել է արտգործնախարար Մարգուս Ցախկնան, որը նախաձեռնությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը։

Լուկաշենկոյից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառված բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ և անվտանգության ոլորտի աշխատակիցներ։ Նշվում է, որ Տալլինը Մինսկի դեմ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին։

Նախ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: 

Դիտարկմանը՝ ՀԷՑ-ը սակագնի թանկացումը զսպել է, քանի որ վարկ է վերցրել, իսկ Դուք և Ռոմանոս Պետրոսյանն ինչ եկել եք ակնակրկում եք թանկացման մասին, նա ասաց, որ որևէ բան չի ակնարկում:

«Դուք տեսական հարց եք տալիս, ես Ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- հայտարարեց Մեսրոպյանը:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն. նրան ուղեկցում են կինն ու կրտսեր դուստրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնների հետ: Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ չի ուզում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:

Գալյանը հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, և այս ընթացքում իշխանությունները շարունակաբար բարձրաձայնել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսել աշխատանքները նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված, և պատմության էջերը թերթելով, հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո», – ասել է Սրբուհի Գալյանը։

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշմանը։ 

«Այսինքն մենք ունենք ստանձնած պարտավորություն, այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և իհարկե կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները։ Կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։ 

ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:

Եթե դուք ուսումնասիրեք արբիտրաժի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի կատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։ Եվ այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Եթե թարգմանեմ պարզ լեզվով կասեմ հետևյալը, որ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի և ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։ 

Ես չեմ կարող ասել, դա կարող է հակասել կամ կհակասի կամ կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում, ընդամենը նպատակ է հետապնդել, խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր։

Դիտարկմանը, որ Ստոկհոլմի արբիտրաժը այդ նպատակը չի արձանագրել, Գալյանն արձագանքեց. «Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ։ 

Այ երբ որ միջազգային արբիտրաժը քննության կառնի X օր հետո, 30 օր հետո, ենթադրենք, արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակը»։

Նա նաեւ նկատեց. «ՀՀ–ն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում ոչ օրենսդրության, ոչ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում։

Կառավարությունում միշտ բոլոր հարցերի վերաբերյալ ռիսկերը քննարկվում են բազմակողմ և այն ռիսկերը, որոնք քննարկվել և գնահատվել են կապված ՀԷՑ–ի հետ, որակվել են որպես շատ բարձր և այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել այս որոշման կայացումը։ 

Ինքնավար մարմինը մեր պետության որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել։

Ինչ վերաբերում է միջազգային, միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը, իհարկե կառավարությունը կներկայացնի իր փաստարկները և կտեսնենք թե երբ միջազգային արբիտրը անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով, այո, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,– ընդգծեց Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ այս որոշումն ընդունվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիները խուսափեն սաբոտաժից, կոլապսից և ճգնաժամից։

 

«Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավել: 

Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից  պահանջել է՝

  • Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
  • Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
  • Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
  • Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
  • Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
  • Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
  • Որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:

Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։

Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաեւ որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

«Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։

Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։ Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ»:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «չի մտածել» Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «ազատելու» նախաձեռնությանը միանալու մասին։ Այս մասին նախարարը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե կառավարությունը ինչպես կարող է Կաթողիկոսի ընտրությանը և ՀԱԵ «Կանոնագրքի» փոփոխությանը մասնակցել, արդյո՞ք ունի նման լիազորություններ, նա նշեց․ «Որևէ քննարկում այդ հարցի հետ կապված տեղի չի ունեցել։ Եթե իրավական ակտի տեսք ինչ–որ փուլում որոշվի դրան տալ՝ այո, եթե ոչ՝ ոչ»։

Նախարարը նաև չբացառեց, որ կայցելի կալանքի տակ գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին․ «Չեմ բացառում որևէ բան։ Ինչո՞ւ ոչ։ Հատկապես, եթե, Աստված մի արասցե, որոշակի խնդիրների բախվեն, ես միշտ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել»։

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է, Ռուսաստանը կողմ է երկրների միջև շուտափույթ խաղաղության հաստատմանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա:

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կառավարմանը հանձնելու ծրագիրն անտեսում է «չափազանց շատ տարածաշրջանային բարդություններ» և ինտենսիվ բանակցություններ է պահանջում տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Էլդար Մամեդովը Responsible Statecraft-ի համար հոդվածում։

«ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը լավագույն դեպքում սևագիր տարբերակ է, որը պահանջում է ինտենսիվ բանակցություններ տարածաշրջանային բոլոր խաղացողների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Վատագույն դեպքում՝ Թրամփի հերթական հնարքը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու», - նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարման ներքո բոլոր կողմերը կարող էին օգտվել այդ երթուղուց՝ հաշվի առնելով, որ երկու երկրները այժմ ձգտում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Բացի այդ, ըստ վերլուծաբանի, դա թույլ կտար դուրս գալ «ցեղային հայացքների» շրջանակներից, որոնք սնուցում են հակամարտությունը: Փորձագետի կարծիքով հիմնական խոչընդոտը մնում է ինքնիշխանությունը։ 

Ֆոտո

Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպմանը մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ

Բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամի չափով. Ժաննա Անդրեասյան

Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ պատգամավոր

Պուտին-Թրամփ հանդիպումը կսկսվի ժամը 23:30-ին. ուկրաինական ճգնաժամի կարգավորումից բացի կշոշափվեն այլ թեմաներ

Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերի իրականացման համար աշխատանքային խմբեր կստեղծվեն

«Համաձայնագիրը միանգամայն շոշափելի օգուտներ է պարունակում Իրանի և Ռուսաստանի համար». Փաշինյան

ՀՀ ՊՆ–ին 1.5 մլն դրամ արժողությամբ ավտոտեխնիկա կնվիրի «Ա.Վ. Փարթնրզ» ընկերությունը

Սկսվել է Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը

Թրամփը պատրաստ է Պուտինին առաջարկել հասանելիություն Ալյասկայի հազվագյուտ մետաղներին. The Telegraph

Ռուսաստանը խափանել է Ուկրաինայի հրթիռային ծրագիրը. ԱԴԾ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ

Առանձին շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն