Եվրոպան պետք է դադարեցնի Ուկրաինային օգնելը՝ երկրում Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի լիազորությունների սահմանափակման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Նիկոլա Դյուպոն-Էյնյանը։
«Դեռ որքան միլիարդներ կտանք Զելենսկիին, որը չեղարկել է ընտրությունները, հարձակվել կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների վրա և արգելել ցույցերը», - շեշտել է նա։
Ինչպես նշել է ֆրանսիացի քաղաքական գործիչը, ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Փարիզը Կիևին օգնության համար ծախսել է մոտ 15 միլիարդ եվրո։
ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը հայտնում է․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ Ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում:
Մասնավորապես՝
* «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).
* «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).
* «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).
* «ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ):
«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝
* միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
* հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
* ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»։
«Թուրքական ավիացիոն և տիեզերական արդյունաբերություն» ընկերության (TUSAŞ) և Իսպանիայի Եվրոպայի առաջատար ավիացիոն ընկերություններից մեկի՝ «Airbus»-ի միջև փոծգործակցության համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաձայանգրով նախատեսվում է արագացնել «HÜRJET» ռեակտիվ ուսումնառազմական ինքնաթիռների Իսպանիա արտահանումը։ Համաձայանգիրը ստորագրվել է Թուրքիայում ընթացող 17-րդ միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի (IDEF 2025) շրջանակում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսպանիայի ուսումնառազմական ռեակտիվ ինքնաթիռների կարիքները բավարարելու համար ձեռք կբերվի մինչև 30 միավոր «HÜRJET»։ Իսկ վերջնական վաճառքի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել տարեվերջին։ Ուսումնառազմական ինքնաթիռի մատակարարումները կսկսվեն 2028-ին։
Արտահերթ հայց է ներկայացվել ՀԷՑ-ի նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի դեմ։ Պատճառը վիրավորանք/զրպարտությունն է։ Այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Մի արտահերթ հայց էլ քիչ առաջ ուղարկեցինք Ռոմանոսի դեմ»,- գրել է փաստաբանը։
Թեհրանի և ԵՄ եռյակ երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև բանակցությունները՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար, կսկսվեն հուլիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:30-ին, Ստամբուլում գտնվող Իրանի հյուպատոսարանում: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Հուլիսի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ հուլիսի 25-ին Ստամբուլում՝ փոխարտգործնախարարների մակարդակով, կկայանա ԵՄ-3 երկրների հետ բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Իրանը կներկայացնեն Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին:
Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանի Հանրապետության հետ առևտրաշրջանառության կրճատմամբ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը լրագրողների հետ զրույցում։
Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկման թեմաներից է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։
«Մենք քննարկել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրի կրճատմամբ։ Մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում ռուսական ներդրումներին վերաբերող հարցեր։
Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին ճանաչվել է ոչ սահմանադրականՍան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:
Այդ մասին ասված է դատարանի որոշման մեջ:
«Մենք քննարկում ենք այն հարցը՝ արդյոք սահմանադրական է և իրավաբանական ուժ ունի (նախագահ Թրամփի) կատարողական հրամանագիրը: Մենք եզրակացնում ենք, որ կատարողական հրամանագիրը զուրկ է իրավաբանական ուժից, որովհետև այն հակասում է Սահմանադրության տասնչորսերորդ ուղղման հստակ շարադրանքին, որը քաղաքացիություն է շնորհում բոլոր անձանց, ովքեր ծնվել են Միացյալ Նահանգներում», – ասված է փաստաթղթում:
Սա առաջին դեպքն է, երբ այդ հրամանագիրը ոչ սահմանադրական է ճանաչվել վերաքննիչ դատարանի կողմից: Ավելի վաղ հրամանագրի կիրառումը բազմիցս արգելափակել են ստորին ատյանի դատարանները, բայց հունիսի վերջին Գերագույն դատարանը սահմանափակել է նրանց այդ իրավունքը: Վերաքննիչ դատարանի վճիռն արգելափակում է Թրամփի հրամանագրի կիրառումը. այժմ նախագահի վարչակազմն այդ վճիռը կարող է վիճարկել կա՛մ այդ դատարանում, կա՛մ Գերագույն դատարանում:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր երդմնակալությունից հետո՝ հունվարի 20-ին: Այն պետական գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին ուղղումն ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո, ինչի շնորհիվ չեղյալ է համարվել Գերագույն դատարանի 1957 թվականի վճիռը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը:
Վարչապետը հստակ նշել է, ավելի մեկնաբանության բան չունեմ։ Ինչո՞ւ չնախաձեռնի։ Կա՞ կաշկանդող բան։ Ոչ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է փոփոխել «Կանոնագիրք հայոց»–ը։
«Իսկ ինչո՞ւ չպետք է նախաձեռնի։ Վարչապետը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ունի իրավունքներ ու հնարավորություններ արտահայտելու իր կարծիքը, նախաձեռնել այն, ինչ նախաձեռնել է»,–ասաց նա։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է մասնակել Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանն ազատելու» Էջմիածնի հոգևոր հավաքին, նա պատասխանեց. «Կմտածեմ, կորոշեմ, երբ որ գա ժամանակը, կիմանաք»։
Ես երբեք վատ չեմ զգում իմ քաղաքական անցյալի համար. ՔՊ-ական եղել եմ և չեմ բացառում որ մի օր, երբ այս պաշտոնում չեմ լինի, միգուցե կվերադառնամ ՔՊ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Ճշտող հարցին՝ չի ստացվու՞մ, որ միայն թղթի վրա է, որ ՔՊ-ական չէ, Մեսրոպյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, չի ստացվում, որովհետև ես ունեմ անձնագրով սահմանված պարտականություններ, իրավունքներ և բացառապես մնում եմ այդ պաշտոնի անձնագրով սահմանված իրավունքների մեջ։
Նման երևույթներ ինձանից առաջ էլ են եղել, մենք հենց հիմա ունենք հանձնաժողովի անդամ, իմ կողմից շատ հարգանքի արժանի անձնավորություն՝ Արա Նռանյանը, որ ոչ վաղ անցյալում և իր ամբողջ կենսագրության ընթացքում ՀՅԴ վառ ներկայացուցիչ է եղել։ Հիմա դուք կարո՞ղ եք պնդել, որ Նռանյանը այս ընթացքում հանձնաժողովում քաղաքական դրսևորումներ ունի։
Կա պետության լիազոր մարմնի կողմից ներկայացված հայտ և այդ հայտում բարձրացված խնդիրներ, հիմնավոր կասկածներ։ Ավելի լավ է մենք այսօր հասկանանք այդ կասկածները, այդ հարցերը, կյանքի իրավունք ունեն, թե՞ չունեն։ Ես ասում եմ, որ քաղաքական պրոցեսներում ներգրավված չեմ և այդ սխալ պնդումները խնդրում եմ մի շարունակեք»,–ասաց նա։