Սրբուհի Գալյանը «չի մտածել» Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «ազատելու» նախաձեռնությանը միանալու մասին
Հուլիսի 26, 2025

Սրբուհի Գալյանը «չի մտածել» Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «ազատելու» նախաձեռնությանը միանալու մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «չի մտածել» Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «ազատելու» նախաձեռնությանը միանալու մասին։ Այս մասին նախարարը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե կառավարությունը ինչպես կարող է Կաթողիկոսի ընտրությանը և ՀԱԵ «Կանոնագրքի» փոփոխությանը մասնակցել, արդյո՞ք ունի նման լիազորություններ, նա նշեց․ «Որևէ քննարկում այդ հարցի հետ կապված տեղի չի ունեցել։ Եթե իրավական ակտի տեսք ինչ–որ փուլում որոշվի դրան տալ՝ այո, եթե ոչ՝ ոչ»։

Նախարարը նաև չբացառեց, որ կայցելի կալանքի տակ գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին․ «Չեմ բացառում որևէ բան։ Ինչո՞ւ ոչ։ Հատկապես, եթե, Աստված մի արասցե, որոշակի խնդիրների բախվեն, ես միշտ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս