«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է, Ռուսաստանը կողմ է երկրների միջև շուտափույթ խաղաղության հաստատմանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա: