Երրորդ փուլի խաղաղ բանակցությունների ավարտից հետո ռուսական զորքերը օդային հարվածներ են հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվել են Օդեսայի վրա, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա տվյալներով՝ դրոններից մեկը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի, ինչի հետևանքով երկու հարկում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) պարզաբանել է, որ հարվածը հասցվել է ինը հարկանի շենքին։ Տանից տարհանվել է 33 բնակիչ, ևս հինգը մնացել են իրենց բնակարաններում, նրանց հաջողվել է փրկել։ Հարձակման ընթացքում Օդեսայի պատմական կենտրոնում տուժել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող ճարտարապետական հուշարձանը, նշել է Կիպերը։ Խոսքը «Պրիվոզ» շուկայի մասին է։ Հրդեհը ընդգրկել է երկհարկանի շենքը և շուկայի առևտրային տաղավարները։
Անցած գիշեր ռուսական ուժերի հարվածների թիրախում են հայտնվել նաև Չերկասին, որը ռուս զինվորականները գրոհել են ոչ միայն անօդաչու թռչող սարքերով, այլև հրթիռներով։ Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, հրդեհներ են բռնկվել, այս մասին հայտնել է Չերկասիի ռազմական վարչակազմի նախագահ Իգոր Տաբուրեցը։ Հարվածներից հետո Չերկասիում սկսվել են էներգամատակարարման և ինտերնետի աշխատանքի խափանումներ։ Քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոյի տվյալներով՝ յոթ մարդ տուժել է, այդ թվում՝ մեկ երեխա։ Բացի այդ, գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նիկոլաևի վրա։ «Հրդեհներ են առաջացել։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են։ Ներկայումս տուժածների մասին տեղեկություններ չկան», — հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Ինչպես հստակեցրել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ), հրդեհները ընդգրկել են քաղաքային երկու ձեռնարկությունների պահեստային շենքերը։
30-ամյա դերասանուհի Նիկոլա Պելցը գրավել է Instagram-ի բաժանորդների ուշադրությունը՝ հրապարակելով Սեն Տրոպեում իր արձակուրդից բաց լուսանկարների շարք: Լուսանկարներից մեկում աստղը մերկ կեցվածք է ընդունել լոգարանում՝ հրապարակմանը ուղեկցելով Էլթոն Ջոնի և Դուա Լիպայի համատեղ աշխատանք հանդիսացող «Cold Heart» հիթով:
Ինչպես պարզվել է, լուսանկարիչը նրա ամուսինն էր՝ 26-ամյա Բրուքլին Բեքհեմը, ինչը նա արագորեն հաստատել է գրառման մեկնաբանություններում:
Մեկ այլ լուսանկարում Նիկոլան ներկայացել էր մորթե զարդանախշերով բաց մանուշակագույն կարճ վերնաշապիկով, ծխում էր ծխախոտ և ցուցադրում իր տոնուսավորված որովայնը: Պատկերը լրացվել էր նրա ներքնազգեստը ընդգծող կիսաթափանցիկ կիսաշրջազգեստով:
Պելցը նաև ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել Բրուքլինի հետ՝ չնայած Բեքհեմների ընտանիքում շարունակվող հակամարտությանը:
Աղբյուրների համաձայն, հրապարակումից ընդամենը մի քանի ժամ առաջ Էլթոն Ջոնը՝ Բեքհեմների ընտանիքի ավելի քան 30 տարվա մտերիմ ընկերը, փորձել է հաշտեցնել կողմերին՝ Բրուքլինին և Նիկոլային հրավիրելով ընթրիքի Կաննի էլիտար La Guérite ռեստորան:
Սակայն, ըստ ներքին աղբյուրների, նույնիսկ սա չի օգնել վերջնականապես հարթել կոնֆլիկտը։
Հնդկաստանի գյուղական վայրերում բնակվող երկու եղբայրներ ամուսնացել են նույն կնոջ հետ՝ պահպանելով հին սովորույթը, ինչը արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության խմբի քննադատությանը, հաղորդում է Press Trust of India-ն։
Բազմամուսնությունը Հնդկաստանում արգելված է, բայց որոշ ցեղային տարածքներում, այդ թվում՝ Հիմալայան շրջաններում օրինական է համարվում, ինչը թույլ է տալիս շարունակել որոշ հինավուրց ավանդույթներ։
Փեսաները՝ Փրադիպը և Կապիլ Նեգին ամուսնացել են Սունիտա Չաուհանի հետ հուլիսի 12-ին Հիմալայան Հիմաչալ Պրադեշ նահանգում տեղի ունեցած եռօրյա հարսանիքին, որին ներկա են եղել հարյուրավոր գյուղացիներ և հարազատներ:
Եղբայրներից մեկը պետական ծառայող է, իսկ մյուսն աշխատում է արտասահմանում։
Ըստ սովորույթի՝ կինը մի եղբորից մյուսին է անցնում փոխադարձաբար համաձայնեցված ժամանակացույցով, և ընտանիքը միասին է մեծացնում երեխաներին։ Երեխաների օրինական հայր է համարվում ավագ եղբայրը։
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀամաՀնդկաստանի դեմոկրատական կանանց ասոցիացիան (AIDWA) դատապարտել է ամուսնությունը՝ այն անվանելով կանանց շահագործում։
Ցեղի մոտ 300 հազար անդամներ ապրում են Հիմաչալ Պրադեշի հեռավոր Սիրմաուրի շրջանի փոքր գյուղերում:
Տեղի օրենսդիր Հարշվարդհան Սինգհ Չաուհանը պաշտպանել է այս սովորույթը՝ հայտարարելով, որ բազմամուսնությունը վաղուց ավանդույթ է եղել Սիրմաուրի ժողովրդի շրջանում:
Տեղական առաջնորդ Կունդալ Լալ Շաշտրին արդարացրել է այդ սովորույթը՝ հղում անելով հին հնդկական «Մահաբհարատա» էպոսին, որտեղ հերոսուհի Դրաուպադին ամուսնացավ հինգ եղբայրների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Հայ-ռուսական հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, իշխանական թիմում կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին սոցհարցումներից հետո բազմապատիկ շոկի ենթարկված Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ տեղեկությունների, իր կուրացիայի տակ գտնվող արեւմտամետներին ակտիվանալու, հակառուսական կոշտ ակցիաներ նախաձեռնելու հրահանգ է իջեցրել։
Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ ժամանակը ոչ միայն իշխանության վարկանիշի դեմ է աշխատում, այլեւ՝ արեւմտամետների։
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ մոտ 10 տոկոսով պակասել է արեւմտամետների ցուցանիշը։
Եթե ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպե՞ս կքվեարկեին շարքային քաղաքացիները․ հարցման մասնակիցների 49 տոկոսն է հայտարարել, որ կողմ կքվեարկեր, իսկ 15 տոկոսը նշել է, որ դեմ կլիներ, 31 տոկոսը՝քվեարկությանն ընդհանրապես չի մասնակցի։
Անցածտարվա սեպտեմբերին անցկացված նույն հարցմանհամեմատ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 10 տոկոսով։
Մինչդեռ Փաշինյանի հույսը գալիք ընտրություններին եվրոպամետների դաշինքն է, որի հետ հետընտրական կոալիցիայի շնորհիվ հույս կարող է ունենալ, որ իշխանության կմնա։
Ըստ այդմ՝ առաջիկայում արեւմտամետ կոչված խմբակները հակառուսական ակտիվ ակցիաներ կիրականացնեն, օրինակ, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պատրաստվում են Գյումրիում ակցիա անել՝ պահանջելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։
ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 46 մարդ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռչում է Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով:
Փրկարարները մեկնել են Ամուրի մարզի Տինդինսկի շրջան՝ անհետացած Ան-24-ը որոնելու, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են մարզի քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության կենտրոնից։
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի շարունակություն չի լինի, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Հաղորդվում է, որ Ստամբուլում բանակցությունների արդյունքներով Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են զինվորականների և քաղաքացիական անձանց փոխանակման շուրջ։
Ռուս-վրացական սահմանի Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են։ Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները։
Հուլիսի 22-ի ժամը 01:30-ից մինչև 08:00-ն սահմանը փակ է եղել սողանքների սպառնալիքի պատճառով, ինչը հետաձգել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, և տարածքում կուտակվել է մինչև 1000 տրանսպորտային միջոց։
Օրվա ընթացքում, չնայած սահմանի բացմանը, տրանսպորտային միջոցների երթևեկությունը զգալիորեն դանդաղ է ընթացել, ինչի հետևանքով երկարատև խցանումներ են առաջացել։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Վեհափառին ու Մայր Աթոռը պաշտպանելով՝ մեր հավատարմությունն ենք հայտնում Հայրենիքին ու Եկեղեցուն,Նիկոլի հետևից գնալով՝ ծառայում ենք Հայաստանի թշնամիներին ու ազգային չարիքին։
Նիկոլն իրեն դրել է կամ Ներոնի, կամ Պապ թագավորի, կամ էլ՝ Մարտին Լյութերը տեղը։
Բայց դրանցից ոչ մեկի, նույնիսկ Ներոնի հետ չի կարող համեմատվել։
Ներոնը կյանքում գոնե մի դրական բան հայ ժողովրդի համար արել է.նա 65 թ. Հռոմում արքայավայել ընդունում է Տրդատ արքային ու թագադրում նրան ,ինչպես նաեւ արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։
Իսկ ի՞նչ է արել Նիկոլը։
Հազարավոր զոհերի պատճառ է դարձել։
Շենացած հայկական Արցախը հանձնել է Ալիևին։
120.000 արցախայերի բռնագաղթի ժամանակ անգործություն է դրսևորել։
Հայաստանի թրքացման խորհրդանիշի է վերածվել։
Մարտահրավեր է նետել ՀՀ Սահմանադրությանն ու Եկեղեցուն։
Սա վաղուց այլեւս քաղաքական ու կուսակցական թեմա չէ։
Սա արժեքային ու անվտանգային հարց է։
Կամ Եկեղեցուն ու Վեհափառին ենք սատարում,կամ՝ Նիկոլին ու Հայաստանի թշնամիներին։
Ընտրություն պետք է կատարենք յուրաքանչյուրս։
Ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել,իսկ՝ դու՞ք»։
ԱՄՆ Պետքարտուղարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Հարվարդի համալսարանի օտարերկրացի ուսանողների համար կառավարության վիզային ծրագրի պահպանման վերաբերյալ, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին քայլն է՝ համալսարանին օտարերկրացի ուսանողների ընդունելությունը կանխելու համար, հաղորդում է NBC News-ը։Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարության մեջ նշել է, որ Պետքարտուղարությունը մանրամասն կուսումնասիրի Հարվարդի համալսարանի իրավասությունը հովանավորության համար J-1 ուսանողների և փոխանակման այցելուների հավաստագրման ծրագրի շրջանակում: Այն հայտնի է նաև որպես J-1 վիզայի ծրագիր, որը արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներում մասնակցել փոխանակման ծրագրերին: Պետքարտուղարը նշել է, որ ծրագրերի հովանավորները պետք է պահպանեն բոլոր կանոնակարգերը, ներառյալ՝ սեփական ծրագրերն այնպես անցկացնեն, որ այն չխաթարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակները կամ ազգային անվտանգության շահերը։ «Ամերիկացի ժողովուրդն իրավունք ունի ակնկալել, որ իրենց համալսարանները կպաշտպանեն ազգային անվտանգությունը, կենթարկվեն օրենքին և կապահովեն անվտանգ միջավայր բոլոր ուսանողների համար,- շեշտել է Ռուբիոն։ -Հետաքննությունը կապահովի, որ Պետքարտուղարության ծրագրերը չհակասեն մեր երկրի շահերին»։
Հետաքննությունը Թրամփի վարչակազմի վերջին փորձն է դարձել՝ կանխելու համար երկրի ամենահին և, թերևս, ամենաէլիտար համալսարանում միջազգային ուսանողների ընդունելությունը։
Մայիսին Թրամփի վարչակազմը հանկարծակի դադարեցրեց Հարվարդի համալսարանի ուսանողական և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը։ Դաշնային դատարանը արագորեն արգելափակեց այդ քայլը։
Օրեր անց Թրամփը հրապարակեց «Ազգային անվտանգության ամրապնդումը՝ Հարվարդի համալսարանում ռիսկերը վերացնելով» վերնագրով հռչակագիր, որի նպատակն էր սահմանափակել արտասահմանցի ուսանողների ընդունելությունը ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորող Բաղեղի լիգայի (The Ivy League) համալսարան։