Live24
Մայիսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագիրը երկու կողմերի ջանքերի արդյունքն է, և փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի վերջնական փուլը։ Այժմ ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից: Երբեմն հայ պաշտոնյաները խոսում են սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին: Սակայն մանրամասները, օրինակ, թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- ասել է նա։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի` Մոսկվայի ժամանակով ժամը 00:00:

Այս մասին հայտնում է Կրեմլը։

Rate.am-ում ապրիլի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 389.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.5 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 441.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 445 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.70 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.83 դրամը:

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։

Ոստիկանները պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվում են արնանման հետքեր։

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։

Քրեական ու համայնքային ոստիկանները ժամանում են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչեւ Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երեւալու եւ Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, եւ զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Քրիստոս հարություն առավ մեռելներից,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Հաջորդ շաբաթ օրը կրկին կհանդիպենք Օմանում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։

Իրանական և ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին։

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Կիրանց  Փաշինյանի այցին, գրում է.

««Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում գրում է․ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված եւ սահմանագծված պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»: Նիկոլ Փաշինյանը գնացել է Կիրանց ու չի տեսել, գործարարներին չի ներկայացրել Կիրանցի հիմնախնդիրները, նրանց ցույց չի տվել սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին հանձնված հեկտարներով հողերը, Կիրանցի կամուրջը, Կիրանցի նորակառույց դպրոցի խաղահրապարակը, ուր աշակերտները վախենում են խաղալ։

Նիկոլ Փաշինյանը գործարարներին չի ասել, որ նախանցյալ տարվա 38 հեկտար աշնանացանի փոխարեն 2024-ին Կիրանցում ընդամենը 6,8 հեկտար ցորեն է ցանվել, այս տարի գարնանացան չի ցանվել, արոտավայրերն Ադրբեջանին հանձնելու հետևանքով կրճատվել է խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Կիրանցում գազատար կա, սակայն բնական գազի ոչ մի բաժանորդ չկա, որովհետև գյուղացիները իրենց տները գազատարին միացնելու գումարները չունեն։ Սա է իրական Կիրանցը»։

ԱՄՆ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Ջո Կասպերը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում լքել պաշտոնը։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Կասպերը նոր պաշտոն կզբաղեցնի գերատեսչությունում (Պենտագոն – խմբ.)»,-ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պաշտպանության նախարարությունում այս շաբաթ շարունակվող վերադասավորումների ֆոնին»,- ասվում է հոդվածում։

Մինչ այս Պենտագոնի ղեկավարությունը առնվազն երեք պաշտոնյայի ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից։ Պատճառը գաղտնի տվյալների, այդ թվում՝ ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարություն այցի և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության արտահոսքի հետաքննության սկիզբն էր։

Ըստ հրատարակության՝ խոսքը ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի աշխատակազմի ղեկավար Քոլին Քերոլի և Պենտագոնի ղեկավարի խորհրդական Դեն Քալդվելի մասին է։ Վարչական արձակուրդի է ուղարկվել նաև պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դարին Սելնիկը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթիվ ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով աստվածահաճո ու հայրենաշեն իրագործումներով երկար գահակալություն։ 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ նա ողջունել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանին՝ նրանց մաղթելով արդյունավետ ծառայություն։

«Հայրապետական օրհնությամբ և հայրական սիրով ողջունում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմակալ առաջնորդներին, հոգևոր դասին, ազգային իշխանություններին, մեր ժողովրդի կյանքում գործող կազմակերպություններին ու միություններին և մեր հավատացյալ ժողովրդին։ Կաղոթենք Աստծուն, որ իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի, սփյուռքի մեր ազգի զավակներին, որպեսզի կարողանանք հարություն առած Փրկչի հաղթանակով հզորացած, վերանորոգ հավատքով ու կամքով դիմագրավել մեր եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի դիմաց կանգնած մարտահրավերներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ վիճելի առևտրային հարցերը լուծել երեք կամ չորս շաբաթվա ընթացքում։

Միաժամանակ, խոսելով ԱՄՆ առևտրային գործընկերների հետ առևտրի և մաքսատուրքերի հարցերի շուրջ բանակցությունների մասին, Թրամփը նշել է, որ հակված չէ շտապելու։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնն անհանգստանալու խնդիր չունի, եթե չհաջողվի Չինաստանի կամ մեկ այլ երկրի հետ համաձայնագիր կնքել։ «Այդ դեպքում մենք պարզապես կորոշենք մաքսատուրքերի մակարդակը»,- ասել է Թրամփը։

Քննարկելով, թե ինչու է վստահ, որ մյուս պետությունների հետ առևտրային բանակցությունները հաջող կլինեն, նա ընդգծել է, որ ամերիկյան շուկան գրավիչ է։ «Մենք ունենք մի բան, որը ոչ ոք չունի՝ ամերիկացի սպառող»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ֆոտո

Ես այստեղ եմ. դա հստակ ուղերձ է, իսկ ՌԴ պատվիրակությունը «բուտաֆորիա» է. Զելենսկի

ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. Զախարովա

Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀՀ-ում վարորդը կունենա թվային վկայական. պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի առաջացնի

ԲԿ-ների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր պահանջը կվերանայվի. Ավանեսյան

ՀՀ–ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց

Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն ազատվել է մաքսատուրքից

Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Երևանում քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ

ՀՀ–ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար

Խոշոր փոփոխություններ Կանադայի կառավարության կազմում

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

Դեմոկրատները հրաժարվում են քվեարկել Թրամփի իմպիչմենտի օգտին

Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին