Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»
Նոյեմբերի 13, 2025

Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»

By Նոյեմբերի 13, 2025 11

Գեղեցկության նոր գիտական գնահատականը, որն օգտագործում է հունական «ոսկե հարաբերակցությունը», Էմմա Սթոունին անվանել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Դերասանուհին ստացել է 94.72% կատարյալ համամասնությունների միավոր։ 

сеч.jpg (97 KB)

«Էմմա Սթոունը բացահայտ հաղթող է ճանաչվել, երբ մենք գնահատել ենք դեմքի բոլոր տարրերը ֆիզիկական կատարելության համար։ Նա բարձր միավորներ է ստացել իր հոնքերի (94.2%), գրեթե կատարյալ ծնոտի (97%) և համամասնական շրթունքների (95.6%) համար», - բացատրել է Լոնդոնի գեղագիտական և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն, բժիշկ Ջուլիան Դե Սիլվան։ 

сеч1.jpg (62 KB) 

«Դյուն» սերիալի աստղ Զենդայան զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 94.37% արդյունքով, որին հաջորդել են Ֆրիդա Պինտոն (94.34%) և Վանեսա Քիրբին (94.31%): 

Հետազոտության հետաքրքիր փաստեր. 

• Ջեննա Օրտեգան բարձր գնահատական է ստացել ճակատի համար (99.6%), բայց ցածր գնահատական՝ դեմքի ձևի համար (88%): 

• Երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն զբաղեցրել է վեցերորդ տեղը (93.71%), Մարգո Ռոբին՝ յոթերորդը (93.43%), Այշվարիա Ռայ Բաչչանը՝ ութերորդը (93.41%), Թանգ Վեյը՝ իններորդը (93.08%), իսկ Բիյոնսեն եզրափակեց լավագույն տասնյակը՝ 92.4%-ով: 

Գնահատման մեթոդը հիմնված է ոսկե հարաբերակցության վրա՝ մաթեմատիկական հարաբերակցություն, որն օգտագործվում էր Հին Հունաստանում ներդաշնակությունն ու գեղեցկությունը չափելու համար: Լեոնարդո դա Վինչին այն օգտագործել է հայտնի «Վիտրուվիացի մարդուն» ստեղծելիս: Որքան մոտ են մարդու դեմքի համամասնությունները այս հարաբերակցությանը, այնքան ավելի «կատարյալ» է համարվում այն: 

Դե Սիլվայի խոսքով՝ այս համակարգչային մեթոդները թույլ են տալիս ոչ միայն գնահատել գեղեցկությունը, այլև օգտագործել կոսմետիկ վիրահատություններ պլանավորելիս:

Rate this item
(0 votes)

Latest from Live24

Լրահոս