Կարապետյանի իշխանությունը վերցնելը ընդունելի չէր իմ համար և ասեցի՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա․ Փաշինյան
Նոյեմբերի 13, 2025

Կարապետյանի իշխանությունը վերցնելը ընդունելի չէր իմ համար և ասեցի՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա․ Փաշինյան

By Նոյեմբերի 12, 2025 18

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականին երկու անգամ առաջարկել է հետաձգել իր հրաժարականը։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ երբ ինքը 2018 թվականին գտնվում էր Քրեակատարողական հիմնարկում, այն ժամանակ դեռ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ենթատեքստերով ասել է, որ իրենք կարող են մեզ ազատել՝ պայմանով, որ հեղափոխության հարցը կհանվի օրակարգից, իսկ ինքը՝ Կարապետյանը, պատրաստակամություն է հայտնել վերցնել իշխանությունը։ «Ես ասացի, որ դա ընդունելի չի իմ համար և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա», - նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, երբ Կարապետյանը վերադարձել է, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկել է դա անել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ «Ես ասել եմ դա անընդունելի է», - հավելել է նա։

Փաշինյանը նշել է, որ որոշ ժամանակ անց Կարապետյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն արդեն պատրաստ է եղել հրաժարական տալ հունիսին։ «Ես ասել եմ, որ դա ընդունելի տարբերակ չի և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը կամ մյուս օրը։ Որից հետ ինքը գնացել է, եկել է և ասել է, որ դա ընդունելի տարբերակ է», - ընդգծել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկաթուղին անցնելու է խորհրդային շրջանում գոյություն ունեցած երթուղով, գազամուղն ու էլեկտրական գծերը անցնելու են էականորեն դեպի հյուսիս

Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Հայտնի է` քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել վերջին 10 ամիսներին

Կիպրոսում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նոր մանրամասներ Աբովյանում տեղի ունեցած դшնшկահարnւթյան դեպքից

Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը առանցքային ուղղություններից է. ՀՈԳՎ պետ

Ղազախստանի խորհրդարանը հաստատել է «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքը

Կրեմլում խոսել են Եվրոպայի պատերազմի նախապատրաստման մասին

Կործանված ռազմական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է. Էրդողան

Սաբոտա՞ժ, արտաքին միջամտությո՞ւն, թե՞ վթար․ ինչու՞ կործանվեց թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռը

Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին

Հայաստանում ձերբակալվել է գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ «Ռոբսոնը»

«Թրամփի ուղու» կառուցումը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կեսին․ Փաշինյան

ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը

Մինչև Նոր տարի Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ և ԵԱՏՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը․ Պուտին