Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ակնարկել է, թե ինչով է ցանկանում զբաղվել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։
«Լինել ակումբի սեփականատե՞ր, թե՞ մարզիչ։ Ես կնախընտրեի լինել ակումբի սեփականատեր»,- Մեսիի խոսքը մեջբերում է x.com/FabrizioRomano-ն։
Մեսին ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Բարսելոնայում» եւ ՊՍԺ-ում, 8 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023)։
Այս տարվա մայիսին Մեսին ու Ուրուգվայի հավաքականի նախկին խաղացող, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսն Ուրուգվայում հիմնադրել են ֆուտբոլային ակումբ, որը կոչվում է «Դեպորտիվո ԼՍՄ»։ Ակումբը մրցելույթները սկսել է Ուրորւգվայի չորրորդ դիվիզիոնից։