Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» մի քանի օբյեկտների վրա
Դեկտեմբերի 07, 2025

Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» մի քանի օբյեկտների վրա

By Նոյեմբերի 13, 2025 56

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի քանի ռազմական թիրախների, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի Հարավային Լիբանանում գտնվող զենքի պահեստին և ստորգետնյա ահաբեկչական օբյեկտին։ Այս ահաբեկչական օբյեկտները տեղակայված էին քաղաքացիական բնակչության անմիջական հարևանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս «Հեզբոլլահ»-ի կողմից լիբանանցի քաղաքացիական բնակչության ցինիկ օգտագործումը՝ որպես կենդանի վահան», - ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը «հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի ևս մեկ օբյեկտի», - նշվում է բանակի մամուլի ծառայության ամփոփագրում։ 

Իսրայելական բանակը նշել է, որ «Հեզբոլլահը» «շարունակում է Լիբանանում ահաբեկչական ակտիվները վերականգնելու փորձերը»։ «Այս օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահի» գործունեությունը այդ տարածքներում Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրերի խախտում է», - հավելել է մամուլի ծառայությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը