Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, ArmeniaSputnik-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների տներում։
Աելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ Ավելի ուշ փաստաբան Ռուբել Մելիքյանը հայտել է, որ «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։