Հիվանդանոց տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին
Դեկտեմբերի 07, 2025

Հիվանդանոց տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին

By Նոյեմբերի 13, 2025 69

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի տղամարդ «Տաշիր» բժշկական կենտրոնում իրեն պահում է ոչ ադեկվատ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում աշխատակիցների հասցեին, հաղորդում է Shamshyan.com-ը։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Ահարոն Խ․-ն հայտնել է, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Տաշիր քաղաքի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղից ծնողների հետ միասին բժշկական կենտրոն են տեղափոխել երկու երեխաների և ընդունարանում վերջիններիս հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արա Բ․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել աշխատակիցների հասցեին ՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ Ահարոն Խ․-ն աշխատում է «Տաշիր» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժիշկ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը