Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը մնում է օրակարգում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա ասել է, որ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ «մի փոքր ավելի ուշ, բայց դա անհնար չէ»։
Ավելի վաղ Օրբանը նշել էր, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։