ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրագործման նոր պլան է պատրաստել
Դեկտեմբերի 07, 2025

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրագործման նոր պլան է պատրաստել

By Նոյեմբերի 13, 2025 49

Եվրամիությունը պատրաստվում է ԱՄՆ-ին առաջարկել նոր պլան՝ իր առևտրային համաձայնագրի հաջորդ փուլն իրագործելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների տվյալներով, ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին ներկայացվող պլանը կկենտրոնանա հինգ բնագավառների վրա։

«Այդ բնագավառները ներառում են սակագները և մուտքը շուկաներ, որտեղ ԵՄ-ն ձգտում է հասնել հարկադրույքների նվազեցմանը մի շարք լրացուցիչ ապրանքների, այդ թվում՝ գինու և թունդ ոգելից խմիչքների համար», – նշում է Bloomberg-ը։

Գործակալության աղբյուրների խոսքով, պլանի համաձայն, ԵՄ-ն առաջարկում է ստեղծել տնտեսական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որն իր ուշադրությունը կկենտրոնացնի այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ներդրումների ստուգումը, արտահանման վերահսկողությունը, գնումները և խիստ կարևոր հումքի մատակարարումը։

Գործակալությունը հաղորդում է, որ ԵՄ-ի առևտրի պալատի ղեկավար Մարոշ Շևչովիչը այս ամսվա վերջին պետք է հանդիպի իր ամերիկացի գործընկերների հետ՝ պլանը քննարկելու համար։ Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Շոտլանդիայում կայացած հանդիպմանը Բրյուսելը և Վաշինգտոնը պայմանավորվեցին առևտրային համաձայնագրի շուրջ։ Այդ պայնավորվածությունները նախատեսում էին 15-տոկոսանոց սակագներ ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը