Արարատի մարզում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի
Դեկտեմբերի 11, 2025

Արարատի մարզում 4 անչափահասներ ծեծի են ենթարկել 20-ամյա երիտասարդի

By Նոյեմբերի 13, 2025 51

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դաշտավան գյուղից շտապօգնության խումբը «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Դաշտավան գյուղի Կամո Գրիգորյան փողոցի միջնամասում Վլադիմիր Ք․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Ն․  Շ․-ն և 15-ամյա Ա․ Թ․-ն, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վլադիմիր Ք․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բայդենի քաղաքականությունը ամերիկյան ընտանիքներին զրկել է արժանապատիվ կյանք վարելուց

Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

Սանկտ Պետերբուրգում միգրանտներին կարգելվի աշխատել որպես առաքիչներ և տաքսու վարորդներ

Նիկոլ Փաշինյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ

Դեկտեմբերի 17-ին ԵԽ-ում կքննարկվի Վրաստանի հարցը

Գրիգորի Խաչատուրովի մասով քրեական գործը կարճվել է

20 կետանոց փաստաթղթի վրա աշխատանքները շուտով կավարտվեն. այն կհանձնվի Միացյալ Նահանգներին. Զելենսկի

Եվրոպան կոչ է անում Զելենսկուն «ցավոտ զիջումների» գնալ Ռուսաստանին

Լիտվան բողոքի նոտա է հղել Բելառուսին

Մոսկվայում բացահայտել են ավելի քան 53 հազար միգրանտների ապօրինի օրինականացրած «ալիքը»

Վրաց-ադրբեջանական սահմանին լարվածությանն ի պատասխան Բաքուն դիտարկում է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային գիծը վերականգնելու հարցը

3-ական րոպե հանգիստ. ինչ նորամուծություն է սպասվում ԱԱ-2026-ին

Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ»-ը ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ

ԻՀՊԿ-ն հայտնել Է Պակիստանի հետ սահմանին ահաբեկիչների դարանակալման հետևանքով զոհված երեք մարտիկների մասին