Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արցախցիներն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Նոյեմբերի 03, 2025

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ արցախցիներն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

By Նոյեմբերի 03, 2025 15

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում է, որ Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝  Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով,  ծառայության գլխամասային գրասենյակում։ 

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

դիմում-հարցաթերթ,

«070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,

35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),

ծննդյան վկայականը և դրա պատճենը,

ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),

անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),

պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով (5 աշխատանքային օր)։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս