Ինչո՞ւ հին եգիպտացիները չեն հիվանդացել քաղցկեղով
Նոյեմբերի 03, 2025

Ինչո՞ւ հին եգիպտացիները չեն հիվանդացել քաղցկեղով

By Նոյեմբերի 03, 2025 13

Գիտնականները չարորակ ուռուցքների հետքերը գտնելու նպատակով հետազոտել են հարյուրավոր մումիաների, սակայն բոլոր փորձերն անհաջող ավարտ են ունեցել: 

Արդյունքում, նրանք հանգել են այն եզրակացության, որ քաղցկեղը ժամանակակից հիվանդություն է, որն առաջանում է աղտոտված միջավայրի և սխալ սնվելու պատճառով: Դրանց նախորդել են երկար տարիների հետազոտությունները. գիտնականներն ուսումնասիրել են հին Եգիպտոսի և Հարավային Ամերիկայի 3 հազար տարվա հնություն ունեցող բազմաթիվ մումիաներ: Սակայն չեն գտել ուռուցքի ոչ մի ակնհայտ ախտանիշ:

Միայն մեկ եգիպտական մումիայի մոտ են հայտնաբերել հաստ աղիքի քաղցկեղ: Եթե հավատանք գիտնականներին, ապա գրական աղբյուրների մեջ, այդ թվում՝ հնադարյան գրավոր վկայություններում, չկա ոչ մի ակնարկ այդ հիվանդության մասին:

Հիվանդություն, որը հազարամյակներ անց դարձել է Երկրագնդի վրա գրեթե ամենազանգվածայինը, իսկ սրտանոթային հիվանդություններից հետո քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Գիտնականներից մեկն ասում է, որ չարորակ ուռուցքների հյուսվածքները ավելի լավ են պահպանվում, քան առողջ հյուսվածքները:

Քաղցկեղով մումիան անհնար կլիներ չնկատել, և քանի որ Եգիպտոսում վիրաբուժությունը ցածր մակարդակի վրա էր գտնվում, ոչ ոք չէր համարձակվի հեռացնել ուռուցքը:

Այդպես էլ չգտնելով քաղցկեղի ախտանիշերը՝ գիտնականները համարում են, որ հնում մարդիկ ընդհանրապես չգիտեին այդ հիվանդության մասին:

Իսկ եթե հիվանդությունն այնուամենայնիվ ի հայտ էր գալիս, ապա դա լինում էր շատ հազվադեպ, քանի որ բնության մեջ բացակա են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները:

Իսկ այժմ մարդկության կողմից ստեղծվում են բարենպաստ պայմաններ այդ հիվանդությունը զարգացնելու համար՝ սխալ կենսակերպ ու սննդակարգ, միջավայրի աղտոտում: Սակայն, այդ կարծիքին հակառակ, ուռուցքաբաններից մեկն էլ կարծում է, որ, այնուամենայնիվ, բնության մեջ գոյություն ունեն քաղցկեղածին գործոններ:

Օրինակ, ուլտրամանուշակագույն ճառագայթները, բացի դրանից՝ բնական ռադիացիան, որոշ վիրուսներ, որոնք նպաստում են արգանդի ու լյարդի ուռուցքաբանական հիվանդությունների զարգացմանը:

Ուռուցքաբանի կարծիքով, հին ժամանակներում մարդիկ հազվադեպ էին ապրում 50 տարեկանից ավել, և քաղցկեղը պարզապես չէր հասցնում զարգանալ:

Ըստ ուռուցքաբանների՝ մարդու տարիքը ուռուցքի զարգացման ամենագլխավոր պատճառն է:

Հիվանդության դեպքերի 90 տոկոսն արձանագրվում է 50-ն անց մարդկանց մոտ:

Այս հարցն այդպես էլ մնում է բոլոր ժամանակների և ժողովուրդների գաղտնիքներից մեկը, և ուռուցքաբանական հիվանդությունների բնության խնդիրը մինչ այժմ անհայտ է:

Rate this item
(0 votes)

Լրահոս