Հութիները մտադիր են լիակատար օդային շրջափակման ենթարկել Իսրայելը
Հուլիսի 13, 2025

Հութիները մտադիր են լիակատար օդային շրջափակման ենթարկել Իսրայելը

By Մայիսի 05, 2025 132

Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիները ծրագրել են իրականացնել Իսրայելի լիակատար օդային շրջափակումը՝ հարվածներ հասցնելով հրեական պետության օդանավակայաններին, այդ թվում՝ «Բեն Գուրիոնին»: Այս մասին հայտնել է ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Ի պատասխան Գազայի հատվածում ագրեսիվ գործողությունն ընդլայնելու Իսրայելի որոշման՝ զինված ուժերն ասում են, որ կաշխատեն իսրայելական թշնամու լիակատար օդային շրջափակման ուղղությամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով օդանավակայաններին, առաջին հերթին՝ «Լոդ» օդանավակայանին, որն Իսրայելում հայտնի է որպես «Բեն Գուրիոն» օդանավակայան»,- ասել է նա ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքի եթերում։

«Անսար Ալլահի» ռազմական ներկայացուցիչը ավիաընկերությանը կոչ է արել «ուշադրության առնել այս հայտարարությունը դրա հրապարակման պահից եւ չեղարկել բոլոր չվերթները հակառակորդի օդանավակայաններ՝ ապահովելու համար ինքնաթիռների եւ ուղեւորների անվտանգությունը»։

 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ