Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ
Սեպտեմբերի 15, 2025

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

By Սեպտեմբերի 15, 2025 18

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում։ Այս մասին Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ասելիք ունի Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հասցված հարվածների առնչությամբ, ԱՄՆ նախագահն ասել է․«Իմ ուղերձն այն է, որ նրանք պետք է շատ զգույշ լինեն։ Նրանք պետք է ինչ-որ բան անեն ՀԱՄԱՍ-ի հետ կապված, բայց Կատարը Միացյալ Նահանգների մեծ դաշնակիցն է եղել։ Շատերը դա չգիտեն»։

Թրամփը հավելել է, որ իր կարծիքով Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին «հրաշալի մարդ» է, ով կարիք ունի «ավելի լավ հանրային կապերի», քանի որ մարդիկ Կատարի մասին բացասաբար են խոսում։ «Իսրայելը և մնացած բոլորը պետք է զգույշ լինեն», – նշել է Թրամփը։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։ Հարձակումը դատապարտման է արժանացել տարբեր երկրների կողմից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը