Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ
Սեպտեմբերի 15, 2025

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

By Սեպտեմբերի 15, 2025 23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ հանդիպման շրջանակներում կկայանան համեմատաբար շուտով։ Նա այս մասին հայտարարել  լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չգիտեմ, համեմատաբար շուտով։ Մենք այս հարցը կլուծենք այս կամ այն ​​կերպ, բայց համեմատաբար շուտով»,-պատասխանել է նա այն հարցին, թե երբ կարող են հանդիպել Պուտինը և Զելենսկին։

Թրամփին խնդրել են ճշտել, թե արդյոք հաջորդ փուլը կլինի ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով:

«Կլինեն բանակցություններ, անվանեք դրանք գագաթնաժողով, թե պարզապես հանդիպում, կարևոր չէ»,-պարզաբանել է նա: Միևնույն ժամանակ, ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Պուտինի և Զելենսկու միջև անձնական թշնամանքի բարձր աստիճան կա, ուստի նա ստիպված կլինի վարել բոլոր բանակցությունները երկու կողմերի միջև:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Չեխիան ուղղաթիռների խումբ է ուղարկել Լեհաստան՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համար

Կոտայքի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա

Ադրբեջանի կողմից ապատեղեկատվությունը լռել է, իրենք դադարեցրել են դա մայիսից. Ռիտեր

Սահմանամերձ բնակիչներին ասում ենք՝ եթե երկու կողմում լինի կամք, կարող է լինել խաղաղ ապագա, սահմաններն էլ կմիացնեն.Ռիտեր

Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի պարեկային ծառայությունների պետերը փոխվել են

Պաղեստինի միջազգային ճանաչումը ավելի մեծ վստահություն կհաղորդի ՀԱՄԱՍ-ին․ Ռուբիո

Լեհաստանի տարածքում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի ուժեր՝ ռուսական անօդաչուների ներխուժման ֆոնին

Եվրոյի թղթադրամների վրա հայտնվել է սատանայի պատկերը. ինչպես է մեկնաբանում Եվրոպան

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ