Ամերիկյան հայտնի Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունում ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Այս պահին Starlink-ի աշխատանքում խափանում կա։ Մեր թիմը հետաքննում է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։
Downdetector-ի տվյալներով՝ միայն Միացյալ Նահանգներում արբանյակային ինտերնետի խափանումից տուժել է ավելի քան 43 հազար օգտատեր։ Starlink-ը, որը ղեկավարվում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից, ինտերնետային ծառայություն է մատուցում Երկրի ցածր ուղեծրում գտնվող արբանյակների միջոցով։