Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ոստիկանության ծառայողի դի, ըստ նախնական տեղեկությունների՝ ծառայողն ինքնասպանություն է գործել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- նշեց Սարգսյանը։
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի գնդի պարեկներից մեկի անշնչացած մարմինը՝ հրազենային վնասվածքով։