Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին
Նոյեմբերի 27, 2025

Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին

By Նոյեմբերի 27, 2025 14

Պերուի դատարանը նոյեմբերի 26-ին դատապարտել է նախկին նախագահ Մարտին Վիսկարային 14 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնը ստանձնելուց տարիներ առաջ կաշառք վերցնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ դատավճռի՝ Վիսկարան շինարարական ընկերություններից 676,000 դոլարի համարժեք կաշառք է ստացել հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց, երբ 2011-ից 2014 թվականներին եղել է Մոկեգուա հարավային շրջանի նահանգապետ։

Անցյալ տարվա հոկտեմբերից սկսված դատավարության ընթացքում Վիսկարան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման զոհ է։ Նա իշխանության էր եկել 2018 թվականին՝ նախորդի հրաժարականից հետո, սակայն երկու տարի անց կաշառակերության մեղադրանքով հետաքննությունների ֆոնին հեռացվել էր պաշտոնից Կոնգրեսի կողմից։

«Սա արդարադատություն չէ, սա վրեժխնդրություն է։ Բայց նրանք ինձ չեն կոտրի», – հայտարարել է Վիսկարան իր դատավճռից հետո X-ում արված գրառման մեջ։

Նրա իրավաբանական թիմը հաստատել է, որ բողոքարկել է դատավճիռը, որով նաև արգելվում էր Վիսկարային ինը տարի պետական ​​պաշտոն զբաղեցնել։

Նրա ավագ եղբայրը՝ Մարիո Վիսկարան, ծրագրում է մասնակցել 2026 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին «Պերուն առաջինը» կուսակցությունից, որտեղ նախկին նախագահը հանդես էր գալիս որպես հիմնական խորհրդական։

«Պատասխանը քվեախցիկում է։ Իմ եղբայրը՝ Մարիո Վիսկարան, կշարունակի այս պայքարը», – ասել է Մարտին Վիսկարան։

Վիսկարան կտեղափոխվի Լիմայի նույն բանտ, որտեղ այժմ պահվում են նաև երկրի երեք այլ նախկին նախագահներ։ Նրանցից երկուսը՝ Ալեխանդրո Տոլեդոն և Օլանտա Ումալան, պատիժ են կրում կոռուպցիոն մեղադրանքներով, իսկ մեկը՝ Պեդրո Կաստիլյոն կալանավորված է ապստամբության մեղադրանքով։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025 10:25

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ռուսաստանը մերժել է Էրդողանին

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Ուկրաինան պետք է տա իր տարածքների մի մասը. Դոնալդ Թրամփ

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Ուկրաինան և ԱՄՆ-ն էականորեն համաձայն չեն Թրամփի ծրագրի առնվազն երեք կետերի շուրջ

Հոնկոնգում հրդեhի զnհերի թիվը հասել է 44-ի, կա 279 անհետ կորած, 29 վիրավnր

ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

Սպիտակ տան կրակոցներն ահաբեկչnւթյnւն է, ձերբակալվшծ կասկածյալն ապօրինի ներգաղթյալ է. Թրամփ

Պերուն 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահին

Մոսկվայի հայ համայնքի ղեկավար Արտյոմ Վարդանյանը կալանավորվել է․ «Հրապարակ»

Ծառայողական պարտականությունները կատարելիս վթшրի ենթարկված հրշեջ-փրկարարներից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` բավարար․ ԱՆ

Ռոնալդուի և Ջորջինայի հարսանիքը կկայանա Մադեյրայում. հայտնի են մանրամասները