Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ
Նոյեմբերի 27, 2025

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ

By Նոյեմբերի 27, 2025 10

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ սա պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները ՀՀ–ում գիտության, տնտեսության,  քաղծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:

 

Նախագծի ընդունմամբ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կձևավորվի, որի միջոցով տարկետում կտրամադրվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված ոլորտում և վայրում աշխատելու համար:

Մասնավորապես սույն օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու է, որ նշված հիմքով պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումը ավարտած քաղաքացիներ որպես պարտավորություն են ունենալու Հայաստան վերադառնալու և նախատեսվող կարգով աշխատելու։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպիտակ տան մոտ կրшկ բացած աֆղանցին նախկինում համագործակցել է ԱՄՆ կառավարական գործակալությունների հետ. Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն

ՀԱՊԿ երկրները կողմ են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը

Ռուսաստանը կփակի Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը. ԱԳՆ

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը

Ստամբուլի հյուրանոցներից մեկում փայտոջիլների դեմ կիրառվող քիմիական նյութերից զբոսաշրջիկներ են մահացել

Ֆրանսիան կվերադարձնի բանակում ժամկետային ծառայությունը

Պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը փոխվում է. մանրամասներ

Հայաստանը 96,4 մլն եվրոյի վարկ կստանա՝ մարզերում զբոսաշրջության զարգացման համար

Ռուսաստանը մերժել է Էրդողանին

Պուտինն առաջարկել Է ՀԱՊԿ-ը զինել ժամանակակից ռուսական զենքով

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Ուկրաինան պետք է տա իր տարածքների մի մասը. Դոնալդ Թրամփ

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Ուկրաինան և ԱՄՆ-ն էականորեն համաձայն չեն Թրամփի ծրագրի առնվազն երեք կետերի շուրջ