Եվրասիական տնտեսական միությունում ռոբոտատեխնիկական արդյունաբերության աջակցության ծրագրեր կսկսվեն։ Մոսկվայում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Գոհար Բարսեղյանը։
Բարսեղյանը նշեց, որ զարգացած երկրներում ռոբոտացման տարածվածությունը 10 հազար աշխատակցի հաշվով կազմում է ավելի քան 160 արդյունաբերական ռոբոտ: ԵԱՏՄ երկրները ևս գիտակցում են այդ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը։ Մասնավորապես Ռուսաստանը հավակնոտ խնդիր է դնում մինչև 2030 թվականը այդ մակարդակը հասցնել 10 հազար աշխատողի կտրվածքով 145-ի։