Ֆրանսիայում գրեթե երեսուն տարի պարտադիր զինվորական ծառայություն չի իրականացվել և ամբողջ բանակը պրոֆեսիոնալ է։ Այնուամենայնիվ, նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը վերանայված տեսքով, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը դարձել է «շատ ավելի ագրեսիվ», քան նախկինում։ Նա այս մասին հայտարարել է RTL ռադիոյին տված հարցազրույցում։
Մանրամասները կպարզաբանվեն առաջիկա օրերին։
Առայժմ այս նախաձեռնության մասին հայտնի է հետևյալը․ ըստ La Tribune թերթի տվյալների՝ նոր կամավորական ծառայությունը կտևի 10 ամիս և կվերաբերի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Այդ կերպ կձևավորվի ֆրանսիական պահեստազորը։ Կամավորներին կվճարվի ամսական 900-ից մինչև 1000 եվրո։ Առաջին տարում Ֆրանսիան ակնկալում է ունենալ 2000–3000 զորակոչիկ։ Մինչև 2030–2035 թվականները նրանց թիվը պետք է հասնի 10 000–50 000-ի։
Ֆրանսիայում ներկայումս կա մոտ 205,000 ակտիվ զինծառայող, բայց միայն 47,000 պահեստազորային, որոնց թիվը, կանխատեսումների համաձայն, մինչև 2030 թվականը կհասնի 80,000-ի։