Հռոմի Լևոն 14-րդ պապը հրամանագիր է հրապարակել, որով կաթոլիկներին արգելվում է միաժամանակ ամուսնանալ կամ մտերիմ հարաբերություններ ունենալ մի քանի զուգընկերների հետ. հայտնել է Reuters-ը:
Բազմակնության և բազմամուսնության թույլատրման հարցը քննարկվել է Վատիկանում 2023 և 2024 թվականներին կայացած երկու միջազգային գագաթնաժողովներում, որոնց մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կարդինալներ և եպիսկոպոսներ։ Քննարկումները պայմանավորված էին Աֆրիկայում բազմամուսնության տարածվածությամբ և արևմտյան երկրներում բազմամուսնության աճող ժողովրդականությամբ։
Վատիկանի հանդիպումները հաստատեցին, որ եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ. կաթոլիկ ավանդույթն ամուսնությունը դիտարկում է որպես մեկ տղամարդու և մեկ կնոջ միություն՝ ամբողջ կյանքի ընթացքում։
Պաշտոնական փաստաթղթում ընդգծված է. «Քանի որ ամուսնությունը հավասար արժանապատվությամբ և իրավունքներով երկու մարդու միություն է, այն պահանջում է բացառիկ նվիրվածություն»։