Ադոլֆ Հիտլեր Ուունոնա անունով նամիբիացի քաղաքական գործիչը առաջադրվել է երկրի շրջաններից մեկի ղեկավարի պաշտոնի համար, հաղորդում է ITV-ն։
59-ամյա Ուունոնան առաջադրվել է Հարավարևմտյան Աֆրիկայի ժողովրդական կազմակերպությու) կուսակցությունից՝ Օմպունջայի հյուսիսային ընտրատարածքում, որտեղ նա 2020 թվականին համոզիչ հաղթանակ է տարել և հավաքել է ձայների 85%-ը։
Նախնական կանխատեսումները ցույց են տալիս, որ նա կրկին կհաղթի։
Չնայած իր ազգանվանը՝ Ուունոնան հարգված անձնավորություն է։
2020 թվականին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում նա պնդել է, որ «ոչ մի կապ չունի» Ադոլֆ Հիտլերի գաղափարախոսության հետ և բացատրել է, որ իր հայրը անունն ընտրել է առանց դրա պատմական նշանակությունը հասկանալու։
Մանկուց նա անունը համարում էր «լիովին նորմալ», բայց միայն ավելի ուշ գիտակցեց դրա հետ կապված սարսափները։ Նա թերթին ասել է, որ «շատ ուշ» է այն փոխելու համար։