Զուգարանակո՞նք. Պուտինը հեգնել է ԵՄ-ի նոր պատժամիջոցները
Հոկտեմբերի 24, 2025

Զուգարանակո՞նք. Պուտինը հեգնել է ԵՄ-ի նոր պատժամիջոցները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հակառակուսական նոր պատժամիջոցները, ինչպես նաև հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հետաձգման մասին և զգուշացրել «ցնցող» պատասխանի մասին Ռուսաստանի տարածքում «Տոմահավկ» հրթիռային հարվածների դեպքում։

ԱՄՆ նոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին ի պատասխան, Կրեմլի ղեկավարը նշել է. 

«Սա, իհարկե, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, բայց ոչ մի ինքնահարգանք ունեցող երկիր կամ ինքնահարգանք ունեցող մարդ երբեք որևէ որոշում չի կայացնում ճնշման տակ։ Ռուսաստանը, անշուշտ, ունի արտոնություն՝ իրեն դասելու ինքնահարգանք ունեցող երկրների և ժողովուրդների այս ցանկում»։

Ինչ վերաբերում է «Տոմահավկ» հրթիռներին, ապա եթե նման զենք օգտագործվի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, պատասխանը կլինի շատ լուրջ, եթե ոչ շատ շոշափելի»։

Նա նաև անդրադարձել է Թրամփի հետ Բուդապեշտի հանդիպման չեղարկմանը, որի մասին հայտարարել էր ԱՄՆ առաջնորդը. «Տեսնում եմ՝ ԱՄՆ նախագահը որոշել է չեղարկել կամ հետաձգել այս հանդիպումը։ Այն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի»։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԵՄ պատժամիջոցների փաթեթը ներառում է նաև Ռուսաստանից լվացարանների, շարժիչներով խաղալիքների, եռանիվ հեծանիվների, զուգարանակոնքերի և այլ իրերի մատակարարման արգելքներ։ 

«Մեր զուգարանակոնքերի գնման չեղարկումը նրանց վրա թանկ կնստի։ Իրականում, կարծում եմ, որ հենց նրանք զուգարանակոնքերի կարիք կունենան ներկայիս իրավիճակում, եթե շարունակեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ իրենց ներկայիս քաղաքականությունը», - հեգնել է Պուտինը։

Rate this item
(0 votes)

Լրահոս