«Այն, ինչ տեղի է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է։ Սա ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախը իմփիչմենտի գործընթացից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Պարզ տրամաբանություն է, որ սա իմփիչմենտի հետ է կապված, այս դեպքը 2018թ․ դեպք է, նոր հիշեցի՞ն։ Եկեք մի քանի բան իրար հետ համադրենք․ մի քանի ամիս տարբերությամբ վճիռ է տրվում, որ հանկարծ համաներման տակ չընկնի, իրականացնողներ չկան՝ կազմակերպիչ կա, ինքը «Պատիվ ունեմ» խմբակցության իմփիչմենտի առաջադրած թեկնածուն է և արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը, ու դրանից հետո կայացվում է դատավճիռը»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է պնդում, որ սա քաղաքական հետապնդում չէ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Սիմոնյանը ասում է Արցախը չենք հանձնել, հետո՞, ինչքան դա ճշմարտության հետ կապ ունի, այնքան էլ սա»։