Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները. Մայր աթոռ
Հոկտեմբերի 24, 2025

Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները. Մայր աթոռ

By Հոկտեմբերի 24, 2025 16

Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` հրապարակելով Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը։

Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Մայր աթոռը տեղեկացնում է, որ Ստեփան Ասատրյանից պահանջվել է հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։ 

«Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև՝ քրեորեն պատժելի արարք։ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը»,–ասված է հայտարարության մեջ։ 

Հոգևոր խորհուրդը նշել է, որ կարգալույծ արված քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ «Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում սուրբ պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով»,– ընդգծել է Գերագույն հոգևոր խորհուրդը։ 

Նշվում է, որ եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը եկեղեցու ժառանգությունն են, և, անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայ առաքելական եկեղեցուն։

Գերագույն հոգևոր խորհուրդը իրավապահ մարմիններին հորդորում է կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան

Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Չինաստանին

ՌԴ-ում տարեկան գնաճը կնվազի

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան. կան վիրավորներ

Արևմտյան ափի անեքսիան կվտանգի Գազայի խաղաղության գործընթացը. Ռուբիո

Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հարավային Կովկասում նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում

Ռուսաստանում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Կիևի ուղղությամբ՝ ի պատասխան Ուկրաինայի հարձակումներին

Հարուստ ընտանիքը պատրաստ է վճարել ուսուցչին 180,000 ֆունտ ստեռլինգ, որպեսզի նա օգնի իրենց մեկ տարեկան որդուն դառնալ «անգլիացի ջենտլմեն»

Թրամփը պատրստվում է առևանգել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին․ FT

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ. փաստաբան

Ուկրաինայում տղամարդը կայարանում նռնակ է պայթեցրել. կան զոհեր

Հովհաննավանքում կիրակի օրը պատարագը մատուցելու եմ ես. Տեր Սարգիս