Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խոսելով Թրամփի հետ հանդիպումը հետաձգելու մասին նա շեշտել է, որ սխալ կլինի Բուդապեշտի գագաթնաժողովին մոտենալ առանց նախապատրաստության։
Պուտինը նշել է, որ համաշխարհային էներգետիկ հաշվեկշիռը հաստատված է, և դրա խաթարումը չի բխում երկրների շահերից, որոնք փորձում են դա անել։ Հնարավոր չէ փոխարինել համաշխարհային շուկայում առկա ողջ ռուսական նավթը։ Միայն մի մասը, բայց դա ժամանակ և զգալի ներդրումներ է պահանջում։
«Ռուսաստանի էներգետիկ ոլորտը վստահ է, չնայած պատժամիջոցների պատճառով որոշակի կորուստներ կլինեն», – ասել է Պուտինը։