Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին
Հոկտեմբերի 24, 2025

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

By Օգոստոսի 23, 2025 91

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ է արել Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարին այն բանից ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ Սպիտակ տունը քննադատության ենթարկեց զեկույցը, որում գնահատվում էին Իրանի դեմ ամերիկյան հարվածների հետևանքները, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ըստ նրանց տեղեկությունների, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Կրուզն այլևս չի կատարի ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության (DIA) ղեկավարի պարտականությունները։

Պենտագոնը պաշտոնանկ է արել ևս երկու բարձրաստիճան զինվորականի։ Պաշտպանության նախարարությունը դեռևս բացատրություններ չի տրամադրել պաշտոնանկությունների վերաբերյալ։

Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Գործակալության արտահոսած զեկույցը, որում ասվում էր, որ Իրանի վրա հարձակումները ընդամենը մի քանի ամսով են հետաձգել նրա միջուկային ծրագիրը։ Սպիտակ տունը գործակալության գնահատականը «բացարձակապես սխալ» է որակել։

Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացված են, և մեղադրել է լրատվամիջոցներին «պատմության մեջ ամենահաջող ռազմական հարվածներից մեկի նշանակությունը նվաստացնելու փորձի մեջ»։

Այն ժամանակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Հեգսեթն ասել է, որ զեկույցը կազմվել է «ցածր մակարդակի հետախուզական տվյալների» պատճառով, և որ ՀԴԲ-ն հետաքննում է արտահոսքը։

Վարչությունը Պենտագոնի մաս է կազմում և մասնագիտացած է ռազմական հետախուզության ոլորտում՝  գործողություններին աջակցելու համար։ Այն հավաքում է մեծ քանակությամբ տեխնիկական տեղեկատվություն, սակայն տարբերվում է այլ գործակալություններից, ինչպիսին է ԿՀՎ-ն։

Ենթադրվում է, որ Հեգսեթը նաև հրաման է տվել պաշտոնից ազատել ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի պետին և ռազմածովային հատուկ նշանակության հրամանատարության հրամանատարին, ուրբաթ օրը Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը։ 

Իր հայտարարության մեջ ամերիկացի սենատոր Մարկ Ուորները նախազգուշացրել է, որ Կրուզի պաշտոնանկությունը նշան է այն բանի, որ Թրամփն ունի «հետախուզական տվյալները որպես հավատարմության թեստ դիտարկելու վտանգավոր սովորություն, այլ ոչ թե որպես մեր երկրի անվտանգության երաշխիք»։ Թրամփը պաշտոնանկ է արել մի շարք պաշտոնյաների, որոնց վերլուծականները, ինչպես նկատվել է, տարբերվել են նախագահի կարծիքից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ը հստակեցրել է դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ. Սպիտակ տուն

Առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին

Ազգային հավաքականը չպետք է տրամպլին լինի ֆուտբոլիստի համար․ այստեղ պետք է հավաքել այդ պահի լավագույն հայ ֆուտբոլիստներին․ Հենրի Ավագյան

Քոնոր Մաքգրեգորը մրցակից է ընտրել Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարի համար

Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում. Պուտին

Իսրայելը անեքսիայի չի ենթարկի Արևմտյան ափը. Թրամփ

Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել. «Ժողովուրդ»

Ռուսական ռազմական ինքնաթիռներն խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լիտվայի նախագահ

Ֆերմերը պատահաբար հին հռոմեական գանձ է հայտնաբերել և թաքցրել ութ տարի

Ճապոնիայում կլոնավորված խոզեր կբուծեն մարդու օրգանների փոխպատվաստման նպատակով

Մասկը պլանավորում է ստեղծել Optimus ռոբոտների բանակ

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը և WhatsApp-ը

Նեթանյահուն դադարեցրեց պատերազմը Գազայում, քանի որ աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան. Թրամփ