ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից հայտարարություն կանի, պետության ղեկավարի նախատեսված հայտարարության թեման դեռևս չի հրապարակվել։ Այս մասին նշված է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայության հրապարակած աշխատանքային գրաֆիկում։
«16:30-ին(Երևանի ժամանակով 00:30) Նախագահը հայտարարություն կանի Օվալաձև աշխատասենյակից», - նշվում է փաստաթղթում:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Վաշինգտոնի կողմից օտարերկրյա ապրանքների վրա սահմանվող լրացուցիչ մաքսատուրքերին։ Օգոստոսի 4-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ ռուսական նավթի ներմուծման և վերավաճառքի համար նախատեսված մաքսատուրքերը։