Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025թ.-ի առաջին կիսամյակում․ վիճակագրական տվյալներ
Հոկտեմբերի 14, 2025

Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025թ.-ի առաջին կիսամյակում․ վիճակագրական տվյալներ

By Օգոստոսի 06, 2025 92

Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել է 25,6 տոկոսով։ Այս մասին հայտնում է հանրապետության վիճակագրական կոմիտեն։

Տարեսկզբից ի վեր այս ոլորտում խոշոր իրադարձություններ տեղի չեն ունեցել, եթե նկատի ունենանք, օրինակ, արտասահմանյան խոշոր ՏՏ ընկերության մասնաճյուղի բացում կամ տեղական ստարտափների կողմից խոշորածավալ ներդրումների ներգրավում։

Այնուամենայնիվ, մոտ 20% աճը կարելի է սովորական համարել Հայաստանի ՏՏ ոլորտի համար վերջին տարիներին. օրինակ՝ 2019թ․-ին աճը կազմել է 30%, 2020թ․-ին՝ 17,8%, 2021թ․-ին՝ 22,7%: 2022-2023 թվականներին այն շատ ավելի մեծ է եղել՝ ռուսական ընկերությունների զանգվածային ռելոկացիայի պատճառով (այդ թվում՝ արևմտյան ընկերությունների մասնաճյուղերի, որոնք նախկինում տեղակայվում էին Ռուսաստանում): 2022 թվականի արդյունքներով աճը կազմել է 75,7%, 2023-ին՝ 52,4%։ 2024 թվականի արդյունքներով (երբ ռելոկանտ-ծրագրավորողների մի մասը հեռացան Հայաստանից) աճի տեմպերը դանդաղեցին՝ հասնելով 14,5%, բայց 2025-ի առաջին կիսամյակում վերադարձան 20%-ից բարձր մակարդակի։

Նշենք, որ Armenian Code Academy կազմակերպության հետազոտության համաձայն՝ Հայաստանի ՏՏ մասնագետների ընդհանուր թվում օտարերկրյա աշխատողների մասնաբաժինը դեռևս զգալի է (մոտ 18%): Ընդհանուր առմամբ, այս կազմակերպության հաշվարկով, Հայաստանում մոտ 58,700 ՏՏ մասնագետ կա (2024 թվականին թիվն աճել է մոտ 2%-ով): Պաշտոնական վիճակագրության ցուցանիշը մոտ 40 հազար է, բայց այս ուսումնասիրության մեջ հաշվի են առել նաև ՏՏ ընկերություններում աշխատող օժանդակ արդյունաբերության աշխատակիցներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան