Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17Ա շենքը՝ Արցախի ներկայացուցչության շենքը՝ նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։
«Դատալեքս» համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։ Հայցը վարույթ ընդունելու մասին տեղեկություն դեռևս առկա չէ։