Գործարկվել են զբաղվածության նոր ծրագրեր անապահով ընտանիքների համար
Հոկտեմբերի 22, 2025

Գործարկվել են զբաղվածության նոր ծրագրեր անապահով ընտանիքների համար

By Հուլիսի 29, 2025 89

Կոտայքի և Սյունիքի մարզերում գործարկվել է զբաղվածության 2 նոր ծրագիր՝ նախատեսված անապահով ընտանիքների համար։ Ծրագրերից առաջինն ունի մի քանի բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի պրակտիկա, այնուհետև աշխատանքի տեղավորում և վերջինը՝ անմիջապես աշխատանքի տեղավորում։ Երեք դեպքում էր պետությունը փոխհատուցում է ծախսը։ 

«Շահառուի ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան գործատուին կվճարվի ուսման վարձի փոխհատուցում մինչև 250,000 դրամ։ Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին 6 ամիս ժամկետով ամսական մինչև 50,000 դրամի չափով կտրվի շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ 

Առաջին ծրագրի երկրորդ ուղղությամբ նախատեսվում է գործատուի և շահառուի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում։ Պետությունը փոխհատուցելու է աշխատանքի փորձառության կազմակերպման համար։ Երրորդ ուղղությունն անմիջապես աշխատանքի տեղավորելուն է վերաբերում։ Գործատուն կրկին աջակցություն կստանա անապահով ճանաչված անձի հետ առնվազն 6 ամսով աշխատանքային պայմանագիր կնքելու համար։  

Այս առաջին ծրագրով երկու մարզում նախնական կանխատեսվում է 400 շահառուի ընդգրկվածություն։ Նշված ծրագրին գալիս է լրացնելու ևս մեկը։ Այն հնարավորություն է տալիս անապահով անձանց ընդգրկվել հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերում։ Այստեղ պետությունն առանձնացրել է մի քանի ուղղություն՝ բարեկարգում, համայնքային ծառայություններ, խնամք, սպասարկում, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, կանաչապատում և այլն։ Խոսքն այնպիսի աշխատանքների մասին է, որոնք մասնագիտական հմտություններ չեն պահանջում։ 

«Ծրագրի կազմակերպման աշխատանքները նախատեսված են e-work.am հարթակի միջոցով։ Մասնավորապես՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ համայնքի/վարչական շրջանի կողմից կարող է ներկայացվել ծրագրային առաջարկ, եթե այն առնվազն 3 տարի գործունեություն է իրականացնում սահմանված ոլորտներում և եթե ունի տարեկան միջին առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունն առաջարկում ենք սահմանել 3-12 ամիս։ Գործատուն շահառու անձանց հետ կկնքի աշխատանքային պայմանագիր և 1 օր աշխատանքի համար գործատուին կտրամադրվի 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ հարկերը, այսպիսով՝ ամսական կտրվածքով գումարը կկազմի շուրջ 73,000 դրամ»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Այս ծրագրերը փոխկապակցված են Կոտայքում և Սյունիքում անապահովության գնահատման նոր համակարգի հետ։ Այսինքն՝ այն անձինք, որոնք կանցնեն այս նոր համակարգով և կճանաչվեն անապահով, նոր կկարողանան դիմել ու օգտվել այս զբաղվածության ծրագրերի հնարավորությունից։ 

«Այստեղ մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել։ Զբաղվածության ծրագրում ընդգրկվելուց հետո քաղաքացու նպաստն անմիջապես չի հանվում։ Նա շարունակում է ստանալ իր ֆինանսական աջակցությունը մինչև ինչ-որ փուլ։ Պարզ է, որ աշխատանքի տեղավորվելով անմիջապես չի կարողանալու իր կարիքները հոգալ, դրա համար ժամանակ է պետք։ Հետևաբար նպաստը սկզբնական շրջանակում կպահպանվի, հետո փուլային տարբերակով քիչ-քիչ կկրճատվի, նոր արդեն ինչ-որ փուլում կհանվի»,-հավելեց Ռուբեն Սարգսյանը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը ԱՊՀ երկրների հետ սահմանագծման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Հունգարիայում գործող ծառայությունը Արցախից տեղահանվածների մասսայական արտագաղթ է կազմակերպում. ԱԳՆ-ն տեղյա՞կ չէ ծրագրից

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են

Գազայի հրադադարը կարող է հանգեցնել Իսրայելի ավելի շատ դաշինքների Մերձավոր Արևելքում. Վենս

Առաջին ալիքի «Նորաձևության դատավճիռ» հաղորդման նախկին հաղորդավարին ձերբակալել են ԱՄՆ սահմանին

Սարկոզիին բանտում կպաշտպանեն անվտանգության երկու աշխատակիցներ՝ նրա դեմ սպառնալիքների պատճառով

Հազվագյուտ Rolex 6062 ժամացույցը վաճառվել է ռեկորդային 5.33 միլիոն եվրոյով

«Շողակաթ» հեռուստաալիքի գործունեությանը վերաբերող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Գազայի տարածքում ամերիկյան զnրքեր չեն լինի. Վենս

Թրամփն արժանացել է «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի

102 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրի քույրը

Էական խոչընդոտներ չկան. Ռյաբկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի Քըրք Քըրքորյանի անվամբ և կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»