ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Գորիս» հյուրանոց, որտեղ այս պահին մեկնարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ժողովը: ՔՊ-ականների մեծ մասը տեղակայվել էր հենց Գորիս հյուրանոցում, ովքեր էլ որ այնտեղ չէին, ժամանեցին:
Այս պահին «Գորիս» հյուրանոցի մոտ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում:
Հիշեցնենք, որ նախօրեին շուրջ 200 ՔՊ-ականներ ժամանել էին Գորիս՝ ՔՊ-ի քաղաքական ժողովին մասնակցելու համար: