Քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԳՆ աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքով
Հոկտեմբերի 16, 2025

Քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԳՆ աշխատակցի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքով

By Օգոստոսի 29, 2025 98

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․

2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված հանցագործությանը այլ անձանց, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ այլ աշխատակցիների մասնակցության, ինչպես նաև նշված աշխատակցին աջակցելու կամ օժանդակելու վերաբերյալ, հետևաբար, զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե նշված աշխատակիցը չի գործել միայնակ, չի համապատասխանում իրականությանը:

Ի հերքումն ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ նշենք նաև, որ տվյալ անձը բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև արտերկրում ՀՀ հյուպատոս չի հանդիսացել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում

Կլիմայի փոփոխության ֆոնին 2025-ի սեպտեմբերը Հայաստանում առանձնացավ սառնությամբ և բարձր տեղումներով

Զովաշենում սպանված ամուսինները ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդին․ նոր մանրամասներ

ԱՊՀ երկրների ընդհանուր խնդիրը ռուսաց լեզվի դիրքերի պահպանումն ու ամրապնդումն է. Մատվիենկո

Իլհամ Ալիևը պաշտպանել է ողջ Կովկասի պատիվը․ Սահակաշվիլի

Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել Armani ապրանքանիշը

ՖԻՖԱ-ն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Թոմ Քրուզը և Անա դե Արմասը բաժանվել են ինը ամսվա սիրավեպից հետո

Ադրբեջանում պետական հեղաշրջում էր պլանավորվում. Կրեմլը «հանձնել է» Մեհտիևին.   APA

Քիմ Քարդաշյանը բացահայտել է Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության հիմնական պատճառը

Ադրբեջանը կրճատում է ռազմական ծախսերը

Գերմանիան հաստատել է Թուրքիային «Eurofighter» կործանիչների վաճառքը

Հնդկաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը Նյու Դելիի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին

Զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ