Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվում է
Հոկտեմբերի 15, 2025

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կրճատվում է

By Օգոստոսի 29, 2025 100

Թուրքիայում 2025-ի առաջին 7 ամսում գրանցվել է զբոսաշրջիկների թվի 2,1% անկում: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am կայքից։

Եթե տոկոսը վերածենք թվերի, ապա կստացվի, որ Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ եվրոպական հարևան երկրներում՝ ինչպիսիք են Իսպանիան և Հունաստանը, զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:

Թուրքական աղբյուրի համաձայն՝ Գերմանիայից եկող զբոսաշրջիկների թիվը պակասել է 5,2%, Մեծ Բրիտանիայից՝ 9,6%, Իտալիայից՝ 20%, ԱՄՆ-ից 21,9%, և Իրանից 18,9%-ով։

Ոլորտի մասնագետները ստեղծված պատկերը բացատրում են հիմնականում բարձր գներով և մրցակից երկրների ակտիվ քաղաքականությամբ:

Նրանց խոսքով՝ եթե Թուրքիան կարողանա գոնե անցած տարվա՝ 2024-ի, ցուցանիշները պահպանել, ապա դա արդեն իսկ ձեռքբերում կհամարվի:

Թուրքական մամուլում զբոսաշրջիկների այցելությունների նվազումը հիմնականում որակվում է հետևյալ կերպ. «Եվրոպական հարվածը թուրքական տուրիզմին»

Նշենք, որ «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով» 2024-ի առաջին կիսամյակում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 25.533.000:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան