Ռուսաստանի ԱԳՆ-ն իրանական լրատվամիջոցներին մեղադրել է «ոչ հավաստի հրապարակումների» մեջ
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսաստանի ԱԳՆ-ն իրանական լրատվամիջոցներին մեղադրել է «ոչ հավաստի հրապարակումների» մեջ

By Օգոստոսի 30, 2025 160

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում փաստացի մեղադրել Է իրանական լրատվամիջոցներին ապատեղեկատվության մեջ:

«Ուշադրություն ենք դարձրել Իրանի ԶԼՄ-ներում վերջին շրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին ոչ հավաստի հրապարակումների հաճախակիացմանը՝ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների վրա ստվեր գցելու նպատակով։

 

Ընդհանրացնելով՝ դրանց իմաստը հանգում է նրան, որ իբր Ռուսաստանն Իրանի համար «հուսալի գործընկեր» չէ և «հարկ եղած ձևով աջակցություն չի ցուցաբերել Իսրայելի հետ հակամարտության ընթացքում»։

Նման նյութերի հաճախականությունը սահմանափակ ժամանակահատվածում հուշում է Ռուսաստանի և Իրանի թշնամական ուժերի կողմից իրականացվող համակարգված ապատեղեկատվական արշավի մասին, որի նպատակն է խաթարել մեր բարեկամ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը և վարկաբեկել հետևողական աջակցությունը, որը Ռուսաստանը ցույց է տվել և ցույց է տալիս իր հարավային հարևանին ու բարեկամին՝ նրա օրինական իրավունքների և ազգային շահերի պաշտպանության հարցում։ Պատահական չէ, որ նման տեղեկատվական արտահոսքերը հնարավորինս արագ տարածվում են արևմտյան ռեժիմների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։

Սակայն ամենանողկալի և կատաղի միտքը՝ որոշումների նպատակահարմարության որոշման մասին հայտնել է Իրանի խորհրդի անդամ Մ. Սադրը, որը օգոստոսի 24-ին, առանց ապացույցների, տեսահարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը Իսրայելին հետախուզական տեղեկատվություն է տրամադրել՝ իրանական ամբողջ ՀՕՊ համակարգի ճշգրիտ կոորդինատներով»։

 

Այդքան նողկալի և անհեթեթ հայտարարությունը ստիպված էր մեկնաբանել նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունը, որի պաշտոնական ներկայացուցիչ Ի. Բաղային շեշտել է, որ Մ. Սադրի «զրպարտությունները չեն համապատասխանում իրականությանը», «որևէ ապացույցի վրա հիմնված չեն» և «չեն արտացոլում Իրանի պաշտոնական դիրքորոշումը»։

Ցանկանում ենք հիշեցնել, որ Ռուսաստանը միանշանակ դիրքորոշում է որդեգրել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի վրա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ իրականացված չհրահրված և ռազմական հարվածների վերաբերյալ և վճռականորեն դատապարտել է դրանք։ Բացի այդ, լավ հայտնի է, որ մեր երկիրը դիվանագիտական մակարդակով աջակցում է իրանական ժողովրդին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իր իրավունքը պաշտպանելու համար։

Վստահ ենք, որ իրանցի գործընկերները կշարունակեն զգայուն կերպով արձագանքել տարբեր տեսակի տեղեկատվական արտահոսքերին, որոնք նպատակ ունեն վարկաբեկել ռուս-իրանական համագործակցության հետագա ընդլայնումը տարբեր ոլորտներում՝ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա», - նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից նեղացա՞ծ է