Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան
Օգոստոսի 28, 2025

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

By Հունիսի 20, 2025 152

Անհետ կորած զինծառայողների հարազատները Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո բացեցին ճանապարհը։ Այս պահին նրանք դադարեցրել են բողոքի ակցիան։

Հունիսի 18-ին հայտնել էինք, որ նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։

«Հանդիպեցինք ԱԱԾ–ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ հանդիպում են խոստացել, և մեր բարձրացրած հարցն իրագործվելու է»,– ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը։

Առավոտյան նրանց էր այցելել նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանն առաջին օրն ասել է` ճանապարհը բացեք, կհանդիպենք, և երբ հարազատները չեն բացել ճանապարհը, նա պայմանը փոխել է և ասել` հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ ձեզ կընդունեմ։

«Այս ընթացքում ծնողներին շատ են խաբել, ասենք` մի քննիչ 6 ամիս քննել է գործը, հետո եկել է մյուս քննիչը, ամեն ինչ սկսվել է նորից։ Այսինքն` կարելի է ասել` այս 5 տարիներն իզուր են անցել»,– ասաց անկախ պատգամավորը
Նա նաև նշեց, որ Արմեն Աբազյանը հույս էր տվել, որ լավ է լինելու, հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այս հարցով, բայց նա նաև ասել էր, որ սա քաղաքական հարց է, և 2 երկրների ղեկավարները պետք է լուծեն։

Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի հարվածից վնասվել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը

Իսրայելի ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային

«Nikol You are great». Փաշինյանը հրապարակել է հայտնի լուսանկարները՝ Թրամփի մակագրությամբ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Կիևին հասցված հարվածների կապակցությամբ կանչել է Ռուսաստանի դեսպանին

«Լաբուբու» խաղալիքի ստեղծողը մեկ տարում հարստացել է 20 մլրդ դոլարով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջ անցելով Բեզոսից և Բաֆեթից

Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC

Անկարան պատրաստ է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումներին. Էրդողան

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ուկրաինայի հետ օդային hրադադարի վերաբերյալ համաձայնություններ ձեռք չեն բերվել. Պեսկով

ԵՄ-ն կքննարկի չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը․ Politico

Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման նոր համակարգ

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարին

Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում. Ալիև

Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական