«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա». ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի անամոթ հարձակումը
Հուլիսի 13, 2025

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա». ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի անամոթ հարձակումը

By Հունիսի 18, 2025 70

Իրան-իսրայելական հակամարտության եւ Հայաստանում աճող լարվածության ֆոնին, որը պայմանավորված է կառավարության պաշտոնյաների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ ՀԱԵ այլ հոգեւորականների դեմ հարձակումներով, «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջները նոր թափ են հավաքում:

Վերջին նման պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը:

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա»,- մեջբերում է կատարել APA-ն։

Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը Սեւծովյան տարածաշրջանի մաս է կազմում»։ «Գլխավոր սկզբունքը համագործակցությունն է։ Ի՞նչ համագործակցություն կլինի առանց «Զանգեզուրի միջանցքի»։ Համագործակցության մի քանի ճանապարհ կա։ Օրինակ՝ Իրանի միջով։ Բայց այսօր տնտեսությունում բոլորը փնտրում են էժան ճանապարհներ, եւ ամենաէժան ճանապարհն անցնում է «Զանգեզուրի միջանցքով»։

Այսօր «Զանգեզուրի միջանցքը» առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ Ադրբեջանն արդեն լուծել է իր հարցերը։ Հետեւաբար, կարծում եմ, որ նրանք նույնպես խելքի կգան, եւ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, այլընտրանք չկա։ Աշխարհում կան նման օրինակներ։ Ռուսաստանից Կալինինգրադ գնացքն անցնում է Լիտվայով, բայց այն չի ստուգվում։ Ինչպե՞ս կարող են ինձ ստուգել, երբ ես իմ երկրի մի շրջանից մյուսն եմ գնում։ Ադրբեջանի քաղաքացիների անցումը պետք է լինի առանց ստուգման»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին