Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13, 2025

Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյան

By Հունիսի 18, 2025 206

Անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրում. օրինակ, վերջին երեք շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում, երևի չորս, հինգ, վեց անգամ հրավիրվել են, բայց հաղորդագրություններ չեն լինում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան–Իսրայել հակամարտության ֆոնին ինչու Հայաստանն անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել եւ քննարկել առկա մարտահրավերները։

«Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված  և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, և ինչպես ասել եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–ասաց նա։

Դիտարկմանը՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունքի գյուղերի վրա և չի արձագանքել Փաշինյանի առաջարկին ստորագրելու օրվա և տեղիօ հետ կապված, Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք՝ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, և մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում ենք ստեղծել այն միջավայրն ու պայմանները, որ դա հնարավոր լինի: Այո՛, ՀՀ շուրջ կան սպառնալիքներ, այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել: Հիմա ՀՀ-ն սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ ունի»:

Անդրադառնալով գերիների հարցին, Փաշինյանն ասաց, որ գերիների և ընդհանրապես բոլոր հարցերով իրենք աշխատում են ամենօրյա ռեժիմով՝ նայած այդ օրն ինչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ են ի հայտ գալիս, այդ բոլոր հարցերը չեն կարող օրակարգից դուրս լինել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին