Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին
Սեպտեմբերի 01, 2025

Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին

By Հունիսի 15, 2025 122

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանումը շաբաթ օրը «Ճշմարիտ խոստում III» գործողության վերջին ալիքի ընթացքում առաջադեմ տարբեր հրթիռային համակարգեր է տեղակայել, գրում է Mehr-ը։

Լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում են, որ իսրայելական Հայֆա և Թել Ավիվ քաղաքների վրա վերջին հարվածների ընթացքում արձակվել են Emad, Ghadr և Kheibar Shekan հրթիռներ։

Emad բալիստիկ հրթիռը, որը Ghadr-ի արդիականացված տարբերակն է, առանձնանում է բարելավված նշանառությամբ և ճշգրտությամբ, փորձարկվել և սպառազինության մեջ է ընդունվել 2015 թվականի վերջին։ Այն հագեցած է նոր կառուցվածքի մանևրող մարտագլխիկով, որի հիմքում կայունացուցիչներ կան, ինչը թույլ է տալիս նրան շարժվել դեպի թիրախը մթնոլորտ մտնելուց հետո։ Ըստ իրանցի զինվորական պաշտոնյաների, Emad-ն Իրանի բարձր ճշգրտության առաջին հրթիռն է։ Հեղուկ վառելիքով աշխատող Emad հրթիռի երկարությունը 15,5 մետր է, քաշը՝ 1750 կգ, հեռահարությունը՝ 1700 կմ, իսկ հավանական շրջանային շեղումը (CEP)՝ 50 մետր։

2005 թվականին ներկայացված Ghadr հրթիռը Shahab-3 միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կատարելագործված տարբերակն է, որն Իրանի սպառազինության մեջ է 2003 թվականից։ Այն երկաստիճան հրթիռ է, որի առաջին աստիճանն աշխատում է հեղուկ, իսկ երկրորդը՝ պինդ վառելիքով։ Թողարկվում է երեք տարբերակով՝ Ghadr-S (1350 կմ հեռահարություն), Ghadr-H (1650 կմ հեռահարություն) և Ghadr-F (1950 կմ հեռահարություն)։ 15,86-ից մինչև 16,58 մետր երկարությամբ և 1,25 մետր տրամագծով Ghadr-ը կշռում է 15-ից 17,5 տոննա։ Մարտագլխիկի քաշը 1000-ից կրճատվել է մինչև 650 կգ, ինչը թույլ է տվել հրթիռի հեռահարությունը 1200-ից հասցնել գրեթե 2000 կիլոմետրի։

Kheibar Shekan հրթիռը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է, որը նախատեսված է ռազմավարական հարվածներ հասցնելու համար և նախորդ մարտերում արդյունավետություն է ցուցաբերել։

Հաղորդվում է, որ Kheibar Shekan-1 և Kheibar Shekan-2 երկու տարբերակներն էլ ունակ են հաղթահարել Իսրայելի ՀՕՊ առաջադեմ համակարգերը, ներառյալ՝ «Նետ-3»-ը և «Դավթի պարսատիկը»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին

Դիլիջանում վթարի են ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները

Կրակոցներ Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում. կա զոհ