1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթրը»
Հոկտեմբերի 15, 2025

1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթրը»

By Հուլիսի 26, 2025 145

2025 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթը»՝ 32,9 մլրդ դրամ մուտքով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 30,4 մլրդ դրամ մուտքով։ Ցանկի երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 28 մլրդ դրամ մուտքով։ Հայտնում է ՊԵԿ–ը։

Խոշոր հարկատուների ցանկում չորրորդ հորիզոնականում «Արդշինբանկն» է՝ 27,9 մլրդ դրամի հարկային մուտքով, հինգերորդում «Ամերիաբանկը»՝ 21,4 մլրդ դրամի մուտքով։

Այս անգամ գրեթե միշտ «1000 խոշոր հարկատուների» ցանկը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վեցերորդ հորիզոնականում է՝ 20,3 մլրդ դրամի մուտքով։

«Սի Փի Էս Էներջի Գրուպը» ցանկի յոթերորդ տեղում է՝ 12,1 մլրդ դրամի հարկային մուտքով, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» ութերորդում է՝ 11,4 մլրդ դրամի մուտքով։

Իններորդ հորիզոնականում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է՝ ավելի քան 11,2 մլրդ դրամի մուտքով։

«1000 խոշոր հարկատուների» տասնյակը եզրափակում է «Դիջիթեյնը»՝ ավելի քան 11 մրդ դրամի հարկային մուտքով։

Նշենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 85 միլիարդ 670 միլիոն դրամ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա. Թրամփը` Գազայի կարգավորման մասին

Հայտնի է Իռլանդիա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ռուսաստանը Պերուում իշխանափոխությունը դիտարկում է որպես երկրի ներքին հարց. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան